ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քլինթոն- Թրամփը. երրորդ բանավեճը լարված է անցել

Ամերիկյան Նևադա նահանգում կայացել է ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակիցներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի միջև 3-րդ՝ վերջին հեռուստաբանավեճը, որն, ըստ ավանդույթի, պետք է մեկնարկեր մասնակիցների ձեռքսեղմումով: Սակայն, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թրամփն ու դեմոկրատների թեկնածու Քլինթոնը խախտել են ավանդույթն ու բանավեճը սկսել առանց ձեռքսեղմման:

Կողմերը հիմնականում բանավիճել են աբորտի իրավունքի, ամերիկացիների զենք կրելու իրավունքի և Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների շուրջ: 

Դեմոկրատ թեկնածուն խոստացել է պաշտպանել աբորտի իրավունքը՝ վկայակոչելով աբորտների օրինականացման մասին Գերագույն դատարանի՝ 1973 թվականի որոշումը։ Թրամփն իր հերթին վստահություն է հայտնել, որ իր ընտրվելու դեպքում Գերագույն դատարանը կչեղարկի այդ որոշումը, իսկ դա տեղի կունենա շնորհիվ իր կողմից նշանակվելիք, կյանքի համար հանդես եկող դատավորների։

Նրանց կարծիքները տարբերվել են նաև ապօրինի միգրացիայի հարցում: Թրամփը կրկնել է, որ ԱՄՆ հարավային սահմանների երկայնքով պետք է պատ կառուցվի, որպեսզի կասեցվի երկիր ժամանող ապօրինի միգրանտների հոսքը: Քլինթոնը կենտրոնացել է իր մրցակցի պլանների քննադատության վրա՝ նշելով, որ բոլոր ապօրինի միգրանտների արտաքսումը կհանգեցնի նրան, որ ընտանիքներն իրարից բռնի կբաժանվեն:

Այնուհետև թեկնածուներն անդրադարձել են Ռուսաստանի հետ հարաբերություններին։

Թրամփի ակնարկին, թե Պուտինը չի հարգում Քլինթոնին, դեմոկրատ թեկնածուն պատասխանել է, որ Պուտինը պարզապես ցանկանում է, որպեսզի ԱՄՆ նախագահական աթոռը զբաղեցնի իր դրածոն։

«Դրածոն դու՛ ես»,-ասել է Թրամփը՝ նշելով, որ Քլինթոնին դուր չի գալիս Պուտինն այն պատճառով, որ վերջինս «խորամանկել է» բոլոր ուղղություններով։

«Պուտինը բոլոր հարցերում՝ լինի Սիրիան, հրթիռները կամ մեկ այլ բան, նույն կերպ է վարվել նաև Օբամայի հետ»,- ավելացրել է Թրամփը ՝ նշելով, որ իրենք՝ ամերիկացիները, 6 տրլն են ծախսել Մերձավոր Արևելքում, սակայն ռուսներին է հաջողվել իրենց վերահսկողության տակ առնել տարածաշրջանը:

Միևնույն ժամանակ սկանդալային հանրապետականը ժխտել է Ռուսաստանի իշխանությունների հետ կապի մեջ լինելու խոսակցություններն՝ ասելով, որ երբևիցե չի հանդիպել Պուտինին ու անձամբ բնավ չի ճանաչում նրան:

«Նա իմ ընկերը չէ, բայց եթե ԱՄՆ-ն շփման եզրեր գտներ Ռուսաստանի հետ, վատ չէր լինի»,- եզրափակել է Թրամփը:

Թրամփը դեբատի ժամանակ նաև խոստացել է իր ընտրվելու դեպքում չեղարկել նախագահ Բարաք Օբամայի կողմից անցկացվող առողջապահական բարեփոխումն՝ անվանելով այն երկրի համար կործանարար։

Նշվում է, որ CNN-ի հարցման արդյունքները ցույց են տվել, որ նախկին պետքարտուղարին հաղթող է անվանել հարցման մասնակիցների 52 տոկոսը: Հանրապետական Դոնալդ Թրամփին իր ձայնն է տվել հարցման մասնակիցների 39 տոկոսը:

Սակայն, Դոնալդ Թրամփը քվեարկության արդյունքները կողմնակալ է որակել՝ նշելով, որ այդ հեռուստաալիքը հայտնի է Դեմոկարտական կուսակցության հանդեպ իր համակրանքով: Զուգահեռաբար, Թրամփը ներկայացրել էր այլ լրատվամիջոցների կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնց համաձայն, հաղթող է ճանաչվել հենց ինքը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: