ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «ազգ-բանակ» կոնցեպտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի պաշտպանական հատվածի հիմքում դրված է ազգ-բանակի գաղափարը և հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք ռազմավարական սկզբունքը։ Ազգ-բանակ գաղափարախոսությունը ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական, հասարակական ուժերը, յուրաքանչյուր ոք պետք է հստակ պատկերացնի, թե ինչպես է հարաբերվում երկրի պաշտպանության գործին։ Մեր խնդիրն է այդ գաղափարախոսությունը ոչ միայն պետական կառավարման հիմքում դնելն է, այլև Հայաստանում ու սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդու հասցնելը», -ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով «Ազգ-բանակ» կոնցեպտը, հայտնում է Panorama.am-ը

Ըստ նախարարի, Հայաստանը պարտավոր է հզորացնել և զարգացնել երկրի պաշտպանական կարողությունները՝ տնտեսական ներուժի առավելագույն չափով։ Դրան հասնելու համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է ունենալ արդիականացվող ռազմական արդյունաբերության և ռազմական գիտությունների ժամանակակից ձեռքբերումների արդյունավետ կիրառող և պաշտպանության համակարգ, որը վայելում է հասարակության վստահությունը։

Պաշտպանության նախարարը բացատրել է, որ ազգ-բանակ գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն «անքակտելի կապի» արմատավորումն է ու դրա միջոցով հայկական բանակը «հասարակության դարբնոցի վերածելը»։

«Արդյունքում ոչ միայն հասարակությունը՝ մարդկային, նյութական ռեսուրսներով իր ներդրումը կունենա հայրենիքի պաշտպանության գործին, այլ և բանակը փոխադարձ ներդրում կկատարի հասարակության մեջ՝ դառնալով բանիմաց և հայրենասեր քաղաքացու դաստիարակության դպրոց։ Այս արժեհամակարգի արմատավորումը թույլ կտա հանրային իրազեկման, բանակ-հասարակություն կապի և զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության ընդլայնման, կոռուպցիայի և հովանավորչության դեպքերը բացառելու միջոցով լուծել արդարության և թափանցիկության մթնոլորտի ամրապնդման խնդիրները՝ պաշտպանության ոլորտը դարձնելով պետական կառավարման նոր մոտեցումների ձևավորման հարթակ», հայտարարեց Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանության նախարարն ասաց, թե պետք է համատեղ ջանքերով կոտրել շատերի մոտ այն կարծրատիպը, թե զորամասը երբեմն-երբեմն զինվորներին նվերներ տալու և գեղեցիկ ելույթ ունենալու վայր է։

«Բանակը Հայաստանի Հանրապետության ամենամեծ ինստիտուցիոնալ կառույցն է, որը հարաբերվում էմյուս կառույցների հետ։ Մեր խնդիրը այս համագործակցության եզրերի ընդլայնման և համագործակցության ձևերի մեջ է։ Բանակն արարում է մեծագույն արժեքը՝ խաղաղությունն ու երկրի տարածքային ամբողջականության պահպանումը»,- նկատեց նախարարը՝ ընդգծելով, որ ժամանակն է անցնել արդյունավետ կառավարման։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: