Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «ազգ-բանակ» կոնցեպտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![](/static/news/b/2016/10/40901.jpg)
«Կառավարության ծրագրի պաշտպանական հատվածի հիմքում դրված է ազգ-բանակի գաղափարը և հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք ռազմավարական սկզբունքը։ Ազգ-բանակ գաղափարախոսությունը ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական, հասարակական ուժերը, յուրաքանչյուր ոք պետք է հստակ պատկերացնի, թե ինչպես է հարաբերվում երկրի պաշտպանության գործին։ Մեր խնդիրն է այդ գաղափարախոսությունը ոչ միայն պետական կառավարման հիմքում դնելն է, այլև Հայաստանում ու սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդու հասցնելը», -ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով «Ազգ-բանակ» կոնցեպտը, հայտնում է Panorama.am-ը:
Ըստ նախարարի, Հայաստանը պարտավոր է հզորացնել և զարգացնել երկրի պաշտպանական կարողությունները՝ տնտեսական ներուժի առավելագույն չափով։ Դրան հասնելու համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է ունենալ արդիականացվող ռազմական արդյունաբերության և ռազմական գիտությունների ժամանակակից ձեռքբերումների արդյունավետ կիրառող և պաշտպանության համակարգ, որը վայելում է հասարակության վստահությունը։
Պաշտպանության նախարարը բացատրել է, որ ազգ-բանակ գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն «անքակտելի կապի» արմատավորումն է ու դրա միջոցով հայկական բանակը «հասարակության դարբնոցի վերածելը»։
«Արդյունքում ոչ միայն հասարակությունը՝ մարդկային, նյութական ռեսուրսներով իր ներդրումը կունենա հայրենիքի պաշտպանության գործին, այլ և բանակը փոխադարձ ներդրում կկատարի հասարակության մեջ՝ դառնալով բանիմաց և հայրենասեր քաղաքացու դաստիարակության դպրոց։ Այս արժեհամակարգի արմատավորումը թույլ կտա հանրային իրազեկման, բանակ-հասարակություն կապի և զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության ընդլայնման, կոռուպցիայի և հովանավորչության դեպքերը բացառելու միջոցով լուծել արդարության և թափանցիկության մթնոլորտի ամրապնդման խնդիրները՝ պաշտպանության ոլորտը դարձնելով պետական կառավարման նոր մոտեցումների ձևավորման հարթակ», հայտարարեց Վիգեն Սարգսյանը։
Պաշտպանության նախարարն ասաց, թե պետք է համատեղ ջանքերով կոտրել շատերի մոտ այն կարծրատիպը, թե զորամասը երբեմն-երբեմն զինվորներին նվերներ տալու և գեղեցիկ ելույթ ունենալու վայր է։
«Բանակը Հայաստանի Հանրապետության ամենամեծ ինստիտուցիոնալ կառույցն է, որը հարաբերվում էմյուս կառույցների հետ։ Մեր խնդիրը այս համագործակցության եզրերի ընդլայնման և համագործակցության ձևերի մեջ է։ Բանակն արարում է մեծագույն արժեքը՝ խաղաղությունն ու երկրի տարածքային ամբողջականության պահպանումը»,- նկատեց նախարարը՝ ընդգծելով, որ ժամանակն է անցնել արդյունավետ կառավարման։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ