ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ասադը մտադիր է կառավարել մինչև 2021 թվականը

SANA

«Ես ընդամենը խորագիր եմ՝ վատ նախագահը, վատ տղան, ով սպանում է լավ տղաներին: Իրական պատճառը կառավարության տապալումն է: Այս կառավարությունը չի համապատասխանում Միացյալ Նահանգների չափանիշներին», - նշում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում բրիտանացի և ամերիկացի լրագրողների հետ զրույցում: Ասադը խոսել է յուրաքանչյուր սիրիացու՝ լիարժեք քաղաքացի լինելու իրավունքի մասին՝ կրոնի անհանդուրժող տարբերակները համեմատելով «համակարգչային ծրագրի հետ, որը թարմացման կարիք ունի»:

Սիրիայի նախագահը վստահեցրել է, որ Սիրիայում երկխոսության նոր դարաշրջան է սկսվել: Ասադը չի կասկածում իր ուժերի հաղթանակի վրա և հայտարարում է, որ մտադիր է մնալ Սիրիայի նախագահ մինչև իր երրորդ յոթամյա ժամկետի ավարտը՝ 2021 թվականը:

Իհարկե, արևմտյան ուժերն Ասադի այս և նման հայտարարությունները ճշմարիտ չեն համարում՝ շեշտը դնելով Ասադի կողմից «սեփական ժողովրդի ոչնչացման վրա»: Բնական է, որ բրիտանացի և ամերիկացի լրագրողները չէին կարող այս հարցը շրջանցել: Ասադը նրանց պատասխանել է անգլերեն լեզվով. «Ենթադրենք՝ այդ մեղադրանքները ճիշտ են, և նախագահը կոտորում է իր սեփական ժողովրդին, իսկ ազատ աշխարհն ու Արևմուտքը օգնում են Սիրիայի ժողովրդին: Հինգ ու կես տարի հետո ո՞վ է ինձ աջակցում: Ինչպե՞ս կարող եմ ես նախագահ մնալ, եթե իմ ժողովուրդը ինձ չաջակցի: Ձեր պատմությունն իրատեսական չէ»:

Սա արդեն այն հարցն է, որին արևմտյան ուժերը ոչինչ հակադրել չեն կարողանում: Նույն The New York Times-ի լրագրողը, ով իր ողջ նյութը կառուցել  է Ասադի դեմ մեղադրանքների վրա, ստիպված ընդունում է, որ «իսկապես, Ասադը կարողացել է պահպանել իր իշխանությունը ոչ միայն դրսի ուժերի աջակցության, այլ նաև հասարակության առանձին շերտերի խորը աջակցության շնորհիվ»:

Սիրիայի նախագահը շեշտել է, որ իրեն աջակցում են նաև հասարակության այն շերտերը, որոնք գուցե համաձայն չեն իր կամ իր կուսակցության (ԲԱԱՍ) քաղաքականության հետ, բայց մտավախություն ունեն, որ «այլընտրանքը ծայրահեղական կառավարումն է լինելու կամ պետության փլուզումը»: 

Եվ չնայած Սիրիայում և նրա շուրջ տիրող դժվարին իրավիճակին՝ սիրիական իշխանությունները վստահ են իրենց հաղթանակի մեջ և մտադիր չեն զիջել Միացյալ Նահանգներին: «Մենք պահում ենք կապը անգամ ԱՄՆ-ի հետ, բայց դա չի նշանակում, թե մենք հրաժարվելու ենք մեր ինքնիշխանությունից և Սիրիան վերածելու ենք խամաճիկ երկրի», - հայտարարում է Ասադը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: