ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պերմյակովը հետ է վերցրել ներկայացրած վերաքննիչ բողոքը և չի ներկայացել նիստին

 Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով տուժող կողմի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքների քննությանը նոյեմբերի 10-ին չէր ներկայացվել ամբաստանյալ Վալերի Պերմյակովը։ Նա գրություն էր հղել դատարանին՝ խնդրելով վերաքննիչ բողոքները քննել իր բացակայությամբ՝ նշելով, որ դրանց դեմ առարկություն չունի։

Առաջին ատյանի դատարանում Պերմյակովի պաշտպանությունն իրականացրած հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ, թե արդյոք Պերմյակովը ցանկանում է, որ վերաքննիչ դատարանում ևս շարունակի ներկայացնել նրա շահերը։ Առավել ևս, որ, ըստ պաշտպանի, որոշակի հակասություն է նշմարվում իր և իր պաշտպանյալի դիրքորոշումների միջև։

Խնդիրն այն է, որ փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, իսկ Պերմյակովը հետ է վերցրել այն։ Այս պահի դրությամբ, ինչպես նշել է Աղաջանյանը, ինքը տեղեկություն չունի Պերմյակովը հրաժարվել է իր ծառայություններից, թե ոչ, իսկ նման պայմաններում պաշտպանությունը շարունակելը կարող է գնահատվել ի վնաս ամբաստանյալի, գրում է Pastinfo.am-ը։

Այդուհանդերձ՝ դատարանը որոշել է հետաձգել դատական նիստը և մեկ անգամ ևս ծանուցել Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի ղեկավարութանը՝ դատական նիստի օրվա և ժամի մասին՝ փորձելով ապահովել Պերմյակովի ներկայությունը հաջորդ դատական նիստին։ Գրությամբ դատարանը կփորձի ճշտել նաև, թե արդյոք Պերմյակովը ցանկանում է, որ փաստաբան Աղաջանյանը շարունակի ներկայացնել իր շահերը, սակայն միաժամանակ առաջարկեցին փաստաբանին, որ նա ևս քայլեր ձեռնարկի իր պաշտպանյալի դիրոքորշումը պարզելու համար։

Նախագահող դատավոր Մհեր Արղամանյանի առաջարկով դատական նիստը սկսվել էր մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Գյումրիում ընտանիքի զոհերի հիշատակը։ Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    24°  13° 
    10.05.2024
    25°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: