ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պերմյակովի գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին

Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը, որը տեղակայված է Հայաստանում, 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործով բաց դատական նիստը նշանակել է օգոստոսի 12-ին: Այս մասին հայտնել է Հյուսիս-կովկասյան շրջանային ռազմական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կածկալոն, տեղեկացնում է PanArmenian.net-ը:

Դատարանը նաև երկարացրել է Պերմյակովի կալանքի տակ գտնվելու ժամկետը մինչև 2016–ի հունվարի 30-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռուս զինծառայողին մեղադրանք է ներկայացված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ՝ զենքով դասալքություն, զենքի և զինամթերքի գողություն, զենքի և զինամթերքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, պահպանում, տեղափոխություն և կրում: Նշված մեղադրանքներով վճռի կայացումից հետո Պերմյակովը կփոխանցվի հայկական կողմին: Նշենք, որ նրա նկատմամբ հայկական կողմը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2025
       
    01.01.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: