ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի նախագահը Ստեփանակերտում թեյախմությանը մասնակցելու 3 շանս ունի. Դավիթ Բաբայան

AFP

Ադրբեջանի նախագահը Ստեփանակերտում թեյախմությանը մասնակցելու 3 շանս ունի: Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով սահման այցելած Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարություններին, հայտնում է news.am-ը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը սևեռուն գաղափար ունի Ստեփանակերտում թեյ խմելու հարցում։ Այդ կապակցությամբ կուզեինք հիշեցնել ժամանակի ճշմարտությամբ հաստատված թեյի առակի մասին, որը պետք է յուրացնեն Ադրբեջանի իշխանությունները։

«Առաջին հնարավորությունը այն է, ինչ հիմա. Բաքվում նստած թեյ խմել և «Ղարաբաղին շուտափույթ ազատագրում» խոստանալ։ Դա կարելի է ասել թեյ է պատրանքների քաղցրությամբ։

Երկրորդ։ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Ստեփանակերտում դեսպանատուն է բացում, որի բացման արարողության ժամանակ թեյախմություն է կազմակերպում։

Երրորդ հնարավորությունը ռազմագերիների ճամբարում թեյ խմելն է։ Այդ ժամանակ ամեն բան կավարտվի այնպես, ինչպես պիտի ավարտվի։

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հիշի այս առակը և ընտրություն կատարի»,– ասել է Դավիթ Բաբայանը։


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: