Արցախի վարչապետն ընդունել է ԵՊՀ և Մատենադարանի մի խումբ անվանի գիտնականների
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է իր հովանու ներքո մեկնարկած և ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված՝ «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ)» խորագրով գիտաժողովի խմբագրական խորհրդին և կազմկոմիտեին:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երևանի պետական համալսարանի և Մատենադարանի անվանի գիտնականների հետ հանդիպման ժամանակ վարչապետը ողջունել է գիտական նմանատիպ խոշոր միջոցառման անցկացումն Արցախում՝ այն համարելով կարևոր խթան արցախյան գիտության զարգացման համար:
«Ոգևորիչ է տեսնել, որ հայոց գիտության երկու լրջագույն կենտրոններից այսքան պատկառելի գիտնականներ իրենց մասնակցությունն են բերել գիտաժողովի կազմակերպման գործին՝ սիրով համաձայնվելով հանդես գալ նաև արցախյան մասում: Վստահ եմ, որ գիտաժողովին ձեր մասնակցությունը խթանելու է Արցախում գիտության զարգացման ընթացքը, ինչպես նաև դառնալու է նոր սկիզբ ԱՀ կառավարության հետ ձեր հետագա համագործակցության համար, որը, համոզված եմ, ապագայում ևս իր պտուղները կտա: Հաճելի է տեսնել, որ գիտաժողովն անցկացվում է Գանձասարում, քանի որ շուրջ երկուսուկես տասնամյակ առաջ այն դարձել էր պատերազմական գործողությունների սահմանագիծ, սակայն հայորդիների արյան գնով մեզ հաջողվեց փրկել այդ վանական համալիրը: Իսկ այժմ Գանձասարը, ի ուրախություն բոլորիս, դարձել է ոչ միայն հոգևոր, այլ նաև գիտական կենտրոն»,- իր խոսքում ընդգծել է վարչապետ Հարությունյանը:
Գիտաժողովի խմբագրական խորհրդի և կազմկոմիտեի անդամները շնորհակալություն են հայտնել Ա. Հարությունյանին գիտության և կրթության հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար: Նրանք իրենց պատրաստակամությունն են արտահայտել Արցախում գիտական կյանքի ակտիվացմանն աջակցելու ուղղությամբ, ինչպես նաև վարչապետից հետաքրքրվել են ԱՀ կառավարության գործունեության տարբեր ոլորտներից: Կողմերի միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ պայմանավորվելով շարունակել պարբերական փոխշփումները:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը և Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, մասնակցությամբ Արցախի պետական համալսարանի, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի բարձր հովանու ներքո, ընդառաջ գնալով ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից 2016թ.-ը «Արիստոտելի հոբելյանական տարի» հռչակելուն և արժևորելով Արիստոտելի ժառանգությունը՝ Արցախի Հանրապետությունում կազմակերպել են գիտաժողով՝ «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (Արիստոտելյան ընթերցումներ)» խորագրով: Նկատի ունենալով Արիստոտելի ժառանգության բազմակողմանիությունը՝ գիտաժողովին մասնակցում են տարբեր գիտակարգերի ներկայացուցիչներ՝ փիլիսոփայություն, տրամաբանություն, հոգեբանություն, պատմություն, բանասիրություն, քաղաքագիտություն, աստվածաբանություն, բնագիտություն և այլն: Գիտաժողովը մեկնարկել է փիլիսոփայության համաշխարհային օրը՝ 2016 թ. նոյեմբերի 17-ին և կավարտվի նոյեմբերի 20-ին: Նոյեմբերի 19-ին գիտաժողովն անց է կացվում Արցախում՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում՝ ընդգրկելով տասնյակ վաստակավոր ու երիտասարդ գիտնականների թե՛ ՀՀ-ից և թե՛ ԱՀ-ից:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ