ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիացի պատգամավորը՝ Արցախում. երջանիկ եմ գտնվել մի երկրում, որը ժողովրդավարության տուն է հիշեցնում

Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներ Էրվան Բինեին և Ժակ Ռեմիլյեին, հայտնում է ԼՂՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ շրջանակի ստեղծումից ի վեր նոր հնարավորություններ են ի հայտ եկել երկու երկրների խորհրդարանների պատգամավորների միջև՝ հարաբերությունները բարեկամական մակարդակի բարձրացնելու համար և այդ հանգամանքը թույլ կտա ավելի շատ սպասումներ ունենալ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի ծրագրերից:

«Ապրիլյան ռազմական գործողությունների առաջին ժամերից մենք զգացինք ֆրանսիացի բարեկամների անկեղծ մտահոգությունն ու աջակցելու պատրաստակամությունը: Այն արտահայտվեց նրանց ընդունած հայտարարություններում, տարբեր հարթակներում ունեցած ելույթներում, ինչպես նաև մեր ֆրանսիացի բարեկամների մի մասի՝ Արցախ այցելությամբ: Այդպիսի հարաբերությունները հատուկ են միայն շատ վստահելի բարեկամների միջև և դրանք շատ թանկ են մեզ համար»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Էրվան Բինեն, ով ֆրանսիայի Ազգային ժողովում  մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, շնորհակալություն հայտնելով խորհրդարանի նախագահին ընդունելության համար, ընդգծել է, որ իրենք պատրաստակամ են աջակցել ֆրանսիայի հետ ժողովրդավարության նույն արժեքներին ձգտող և դրանք իրագործող երկրին:

«Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար և անչափ հետաքրքրված եմ  խորհրդարանական դիվանագիտության շարունակականությունն ու զարգացումն ապահովելու և այն զարգացնելու գաղափարով»,- նկատել է Էրվան Բինեն:

2014թ.-ին Վիեն-Հադրութ բարեկամության հռչակագիրը ստորագրած Ժակ Ռեմիլյեն նշել է, որ ամեն անգամ Ղարաբաղ այցելելով նկատում է տարբեր բնագավառներում կատարվող բարեփոխումները:

«Երջանիկ եմ գտնվել մի երկրում, որը ժողովրդավարության տուն է հիշեցնում և որտեղ տեղի են ունենում օրենքի տառին համապատասխան ընտրություններ»,- հավելել է Վիեն քաղաքի նախկին քաղաքապետը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել Արցախում ֆրանկոֆոնիայի զարգացման թեմային և խոսել են հետագա համագործակցության հեռանկարների մասին՝ ինչպես խորհրդարանական դիվանագիտության շրջանակում, այնպես էլ՝ օրենսդրական դաշտում փորձի փոխանակման հնարավորությունների համատեքստում:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և Ֆրանսիա–Ղարաբաղ բարեկամության շրջանակին անդամներին ուղեկցող Ժոզեֆ Փափազյանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: