ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աֆղան փախստականը սպանել է Եվրահանձնաժողովի պաշտոնյայի դստերը

novosti-tchasa.com

Աֆղանստանից Գերմանիա տեղափոխված միգրանտը մեղադրվում է 19-ամյա ուսանողուհու բռնաբարության և սպանության մեջ: Մարիա Լադենբուրգերը հանդիսանում է Եվրահանձնաձնաժողովի բարձր պաշտոնյա, իրավունքի դոկտոր Կլեմենս Լադենբուրգերի դուստրը: Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:

Աղջկա մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 16-ին Ֆրայբուրգ համալսարանական քաղաքում: Հայտնի է, որ Եվրահանձնաժողովի պաշտոնյայի դուստրն ազատ ժամանակ՝ որպես կամավոր, աշխատել է փախստականների ճամբարում:

Կասկածյալին ձերբակալել են դեկտեմբերի երկուսին: Նրա կապը հանցագործության հետ վկայել են ԴՆԹ-ի անալիզի արդյունքները:

Դեռևս հայտնի չէ՝ ուսանողուհին նախկինում ճանաչե՞լ է կասկածյալին, թե՞՝ոչ:

Սա նույն շրջանում միգրանտի կողմից կատարված միակ սպանության դեպքը չէ:  Ավելի վաղ հարձակում, ապա նաև՝ սպանություն է եղել 27-ամյա գերմանուհու նկատմամբ:

2015թ. Գերմանիա ժամանել է ավելի քան 1,1 մլն փախստական Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: