ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Google-ի և Twitter-ի աշխատակիցները հրաժարվել են օգնել Թրամփին` հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին

businessinsider.com

Ամերիկյան ՏՏ ընկերությունների ավելի քան 200 աշխատակից, այդ թվում Google-ի և Twitter-ի, հրաժարվել են մասնակցել միգրանտների տվյալների բազայի ստեղծմանը, որի անհրաժեշտության մասին բազմիցս է խոսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:

Neveragain.tech պորտալում հրապարակված ուղերձում ԱՄՆ ՏՏ ոլորտի հսկաները հիշեցրել են Թրամփին Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության մասին` հայտարարելով, որ այդ իրադարձությունները «պատմության դասեր են», որոնք վկայում են այն մասին, որ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ազգային և կրոնական պատկանելության հատկանիշով հետապնդումների համար, փոխանցում panarmenian.net-ը:

«Մենք հրաժարվում ենք` զանգվածային բռնագաղթ թույլ չտալու համար: Այսօր մենք միասին ենք, ասելու համար` ոչ մեր աչքի առջև, այլևս երբեք»,-ասվում է ուղերձում:

Ուղերձը հրապարակվել է ԱՄՆ ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ Դոնալդ Թրամփի հանդիպմանն ընդառաջ, որը նախատեսված էր դեկտեմբերի 14-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: