ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ին անդամակցության քաղաքական որոշումը ճիշտ էր երկու պատճառով. Արամ Սաֆարյան

tert.am

ԵԱՏՄ-ին մեր 2 տարվա անդամակցությունը ցույց է տալիս, որ այդ անդամակցության քաղաքական որոշումը ճիշտ էր երկու պատճառով: «Առաջինը, մենք օգուտներ ունենք, որոնք արդեն տեսանելի են, և երկրորդը, ինչպես նախագահն էր ասել, մեր խնդիրները շատ ավելի  շատ և խորը կլինեին, եթե մենք չանդամակցեինք», - այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտությունների և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Աաֆարյանը:

«Չանդամակցելու դեպքում, օրինակ, գազի գինը կլիներ թանկ, գյուղմթերքի արտահանման համար մաքսատուրք կգանձվեին սահմանին, ինչն էապես կթանկացներ գյուղմթերքը, և հետևաբար կիջեցներ վերջինիս գրավչությունը եվրասիական շուկայի համար: Ներդրումների մասին Հայաստանում ընդհանրապես խոսք չէր լինի, քանի որ մենք կլինեինք օտար տնտեսական տար եվրասիական դաշտի համար: Մենք կլինեինք ավելի փխրուն անվտանգության համակարգում, քան այսօր», - հավելեց փորձագետը:

Փորձագետի կարծիքով՝ ոչ մի վատ բան չկա նրանում, որ Հայաստանը Եվրոպայի հետ բանակցություններ է վարում՝ մեր տնտեսական ռեժիմը  ԵՄ-ին էլ ավելի հարմարացնելու համար. դա տանում է մեր մրցունակության աճին: Սակայն, դա պետք է արվի աստիճանաբար, քանի որ եթե դա արվի ռադիկալ միջոցներով, մեր ապրանքների մեծ մասը կդառնա անմրցունակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: