ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի տնտեսությունը 2016թ.-ին

economicswithsam.weebly.com

Ավարտվեց 2016թ. տնտեսական տարին, ուստի ժամանակն է գնահատելու այն:

2016թ. ընթացքում ևս բավական մեծ էր ուշադրությունը ԵԱՏՄ նկատմամբ՝ պայմանավորված ինչպես Միության կողմից պարբերաբար ընդունվող որոշումներով, այպես էլ  կազմակերպվող հանդիպումներով, այդ թվում՝ Երևանում:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016թ. բացարձակ արժեքով կազմել է 4067.0 մլն ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտահանումը 2016-ին կազմել է 1453.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 2613.3 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ Մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2016թ. ՀՀ արտաքին առևտուր ԵԱՏՄ երկրների հետ, ունեցել է հետևյալ պատկերը. 2015 թ. արտահանումը դեպի ԵԱՏՄ կազմել է 97 081 մլն, իսկ ներմուծումը՝ 542 948 մլն: 2016թ.-ին արտահանումը կազմել է 180 124 մլն, իսկ ներմուծումը՝ 449 193 մլն դոլար: Արտահանման տարբերությունը վերջին երկու տարիներին կազմել է 186 %, ներմուծմանը՝ 83%:

Թվերը փաստում են, որ փոխադարձ առևտուրը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ այս տարվա ընթացքում կտրուկ աճ է գրանցել, ընդ որում՝ մեզ համար շահեկան տարբերությամբ: Այն է՝ 2015թ.-ի համեմատ 2016թ. աճել է դեպի ԵԱՏՄ արտահանման ծավալներն ու նվազել է ԵԱՏՄ-ից ՀՀ ներմուծման ծավալները:

Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ 2016թ.-ին Հայաստանը ԵԱՏՄ կազմում եղել է երկիրը,  որը մեծացրել է արտահանման ծավալները: Սպառողական ապրանքների արտահանումն աճել է 1.6 անգամ, գյուղատնտեսականը՝ 1.4 անգամ, տեքստիլի և կոշկեղենի արտահանումն ավելացել է 2.5 անգամ:

Հարկ ենք համարում նշել նաև, որ ԵԱՏՄ շրջանակում արտահանման ցուցանիշը միակը չէ, որով այս տարի Հայաստանը շահեկանորեն տարբերվեց: 2016թ.-ը Հայաստանը դարձավ ԵԱՏՄ կազմում արդյունաբերական աճ գրանցած միակ երկիրը: Դեռևս փետրվար ամսին, Ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ տվյալների համաձայն, մեր երկրի արդյունաբերությունը գրանցեց 15.7% ծավալային աճ և սա այն դեպքում, երբ ԵԱՏՄ մյուս երկրներում զուգահեռաբար ընթանում էր հակառակ գործընթացը. ՌԴ-ում արդյունաբերության ծավալների աճը կրճատվեց 2.7 %-ով, Բելառուսում ՝ 6.8%-ով, Ղազախստանում՝ 0.7 %-ով, իսկ ահա Ղրղըզըստանում՝ 40.7 %-ով:  ՀՀ արդյունաբերության ծավալների համախառն ցուցանիշը տարեսկզբից հաշվարկած, կազմում է  1152223.3 մլն դրամ (նախորդ ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 6.5 %):

Ինչ վերաբերում է Համախառն ներքին արդյունքին, ապա առաջին եռամսյակում ՀՀ ՀՆԱ կազմել է 786637.2 մլն դրամ՝ ապահովելով նախորդ ժամանակաշրջանի համար 6.2% աճ, երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 1010954.1 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցելով 2.1 % աճ: Առաջին կիսամյակի ՀՆԱ համախառն ցուցանիշի աճը գերազանցում է ԵԱՏՄ միջին ցուցանիշին՝ կազմելով 2.8 % (ՌԴ-ում 2016-ին ՀՆԱ անկում է ապրել 0.6 %-ում, Ղազախստանում ՀՆԱ աճն այս տարվա ավարտին կանխատեսվում է 0.5 %, Բելառուսում՝ -0.7 %, Ղրղըզըստանում՝ 2%):

Պետք է նշել, որ ԵԱՏՄ շրջանակից դուրս ևս տարին ՀՀ համար առավել բերանպաստ էր, քան տարածաշրջանի այլ երկրների համար:  Ողջ 2016թ.-ը, ինչպես տարածաշրջանի, այնպես է ԱՊՀ (այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ) երկրների համար բավական խոցելի էր ազգային արժույթների համար: Պետք է նշել, որ 2015թ. թվականին դառնալով ԱՊՀ և ԵԱՏՄ ամենակայուն արժույթներից մեկը (ՀՀ դրամն արժեզրկվեց  14 % ով, ղազախական թենգեն՝ 23,74%, բելառուսական ռուբլին՝ 55,3%, ռուսական ռուբլին՝ 59,77%, ղրղըզական սոմը՝ 20,14%)՝ դրամն այդ միտումը պահպանեց նաև 2016թ.-ին:  ՀՀ ԿԲ տվյալներով, տարվա սկզբին ՀՀ դրամի արժեզրկումն ավելացավ սև երեք տոկոսով, իսկ ահա տարվա երկրորդ կեսին, դրամն ընդունեց կայուն արժեզրկման դիրքը:

Նշենք, որ ոչ այնքան մխիթարական է պատկերը հարևան Ադրբեջանում և Վրաստանում: Այդ երկրների ազգային արժույթները ողջ տարվա ընթացքում սըրընթաց արժեզրկվում էին դոլարի նկատմամբ:  Միայն հոկտեմբերին ադրբեջանական մանաթը միանգամից 10%-ով արժեզրկվեց:

2016թ.-ին հայկական տնտեսաության զարգացման դրական գործոններից մեկն էր նաև ծառայությունների ծավալային ու որակական աճը:  Ոլորտի զարգացման մեջ ուրույն դերակատարություն ունեցան սիրիահայերն, ովքեր  ոչ միայն ծառայությունների նոր որակ ու բիզնես նոր մշակույթ բերեցին հայկական տնտեսություն, այլև՝ կտրուկ մեծացրեցին դրանց քանակը: Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ծառայությունների համախառն ծավալը 2016թ.-ին կազմել է 1033768.3 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 7.7 %-անոց աճ:

Խոսելով 2016-ին մասին, չենք կարող չանդրադառնալ մի շատ կարևոր և ավելի քան հեռանկարային ոլորտի՝ ՏՏ ոլորտին: Հայաստանն այս տարի ավելի ամրապնդվեց ՏՏ համաշխարհային շուկայում՝ որպես ճանաչելի ու մեծ տեմպերով զարգացող երկիր: Ոլորտի նկատմամբ շարունակական վստահության բարձրացումը, չի բացառում, որ նպաստի ՕՈՒՆ-երի (օտարերկրյա ուղղակի ներդրումներ) ներհոսքի մեկնարկ ՝ հենց այս ոլորտից սկսած:

 Այս ամենի հետ միաժամանակ պետք է փաստել, որ 2016-ը Հայաստանի տնտեսական կյանքում հերթական ոչ դյուրին տարիներից էր: Դա պայմանավորված էր ինչպես 2015թ.-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում անցումային կարգավիճակի բերած բացասական հետևանքներով, ներքին ու արտաքին քաղաքականության անվտանգության ռիսկերի մեծացմամբ, այնպես էլ համաշխարհային տնտեսությունում գրանցված վայրիվերումներով: Դրանց թվում են նավթի շուկայի ճգնաժամը, ռուսական պատժամիջոցներն ու դրա հետևանքով ռուսական տրանսֆերտների կրճատումը և այլն: Թերևս այս ամենով պայմանավորվեց առաջին հայացքից դրական թվացող սպառողական գների 0.9%-անոց անկումը, ինչը, սակայն, որոշ չափով հիմնավորված էր սպառումների ծավալների, պահանջարկի, բնակչության վճարունակության ցուցանիշների կրճատումներով:

 Մինչդեռ մյուս կողմից 2016-ը կարող ենք համարել յուրահատուկ փորձաշրջան հայկական տնտեսության համար: ԵԱՏՄ կազմում օբյեկտիվ պատճառներով. հաշվի առնելով ՌԴ տնտեսության աջակցության նվազումն՝ ի դեմս  Հայաստան եկող տրանսֆերտների հոսքի կտրուկ անկումը, Հայաստանը հայտնվեց յուրահատուկ «մեկուսի» վիճակում: Արդյունքում առավել մեծ ուշադրություն հատկացվեց ներքին պոտենցիալի գործարկմանը և ստացվեց այնպես, որ ճգնաժամային իրավիճակը գործեց ի նպաստ հայկական տնտեսության: Նման պրակտիկան համաշխարհային տնտեսությունում նորություն չէ:

Ինչևիցէ, հուսանք, որ 2017թ.-ը լինի քիչ ավելի ճգնաժամային և Հայաստանի գրանցած դրական ցուցանիշները բազմապատկվելով՝ ավելի էական փոփոխություններ ապահովեն Հայաստանի շարքային քաղաքացու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: