ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սոցիալ-տնտեսական վիճակագրական ցուցանիշները պետք է դիտարկել ճիշտ համադրության մեջ

24news.am

Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարկված տվյալների համաձայն, 2019թ. հունվար –հուլիս ամիսներին արտահանումն ավելացել է 3%-ով, իսկ ներմուծումը՝ 1.9%-ով:  Ընդ որում, արտահանումը 2019 թվականի հուլիսին հունիս ամսվա նկատմամբ աճել է 6.8%-ով, իսկ ներմուծումը՝ 6.5%-ով։

Ընդհանուր առմամբ դրական է, երբ կա աճ արձանագրող վիճակագրություն: Սա կարող է պայմանավորված լինել գործոնների ամբողջականությամբ: Օրինակ, փաստը, որ մեկ ամսվա ընթացքում արտահանման աճը 6.8% է կազմել, պայմանվորված է սեզոնայնությամբ, մասնավորապես՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար տարվա այս ընթացքն ամենաբարենպաստն է: Սակայն, ինչպես ցանկացած այլ վիճակագրական տվյալ ուսումնասիրելիս, այս դեպքում էլ տնտեսության կամ դրա առանձին ճյուղի վերաբերյալ ամբողջական պատկեր ունենալու համար, հարկավոր է բերված թվերը դիտարկել ճիշտ համադրության մեջ: Օրինակ, իրար հաջորդող մեկ-երկու ամիսների ընթացքում արված համեմատականներով եզրահանգումներ անելը սխալ է, քանի որ դրական կամ բացասական վիճակագրական աճը շատ զգայուն է մի շարք գործոնների նկատմամբ, այդ թվում՝ ամսվա աշխատանքային օրերի քանակի, եղանակային պայմանների թեկուզ ոչ շատ մեծ տատանումների, հատկապես, եթե խոսքը գյուղմթերքին է վերաբերում:

Եթե դիտարկենք կիսամյակային տվյալները, այս դեպքում՝ արտահանման 3%-անոց աճը, ապա պետք է հասկանալ, թե դա որ ժամանակաշրջանի համեմատ է ներկայացված: Այս դեպքում աճը նախորդ տարվա՝ 2018-ի առաջին կիսամյակի համեմատական տվյալ է: Բազմիցս է բարձրաձայնվել այն պարզ ճշմարտության մասին, որ կոռեկտ չէ այդ ժամանակահատվածի համեմատ աճի հիման վրա եզրակացություններ անել, քանի որ 2018-ի առաջին կիսամյակի մի զգալի ժամանակահատված տնտեսությունը փաստացի պարալիզացված էր գրեթե բոլոր ոլորտներում:  Ընդհանուր առմամբ, այս և նախկինում 2018-ի նկատմամբ բերված վիճակագրական աճերը վկայում են այն մասին, որ նախորդ տարվա իշխանափոխության պրոցեսները բացասաբար են ազդել 2018-ի տնտեսության բնականոն ընթացքի վրա, ու այս տարվա դրական դինամիկան շատ բնական է:

Եվս մեկ տվյալ, որ խոսուն է իշխանափոխության հետևանքների մասին 2018-ի տնտեսական տարվա վրա: Խոսքը Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներն են օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ: Այսպես,  2019 թ հունվար-հունիսին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է մոտ 7.8 մլն դոլար՝ 2018-ի նույն ժամանակահատվածի մոտ 38․7 մլն-ի դիմաց, կրճատվելով մոտ 5 անգամ։  Այս թվի մեջ 20.6 մլն դոլարն Ամուլսարի հանքի շահագործմանն ուղղված միջոցներին է առնչվում՝ ամերիկյան Ջերսիից: Մնացած 17 մլն դոլարն այլ ուղղակի ներդրումների մասով:  Պետք է նշել, որ աճ է գրանցվել ընդամենը ներդրումների մեջ, որոնք վերաբերում են պորտֆելային ներդրումներին, վարկերին, ծառայությունների դիմաց վճարվող վարձատրությանը: Վարկերից առաջացած աճը դրանք տնտեսական փուչիկներ են, որոնք ցանկացած պահի կարող են պայթել՝ հանգեցնելով բացասական հետևանքների: Ծառայությունների դիմաց վճարվելիք գումարներն ուղղակի կապ ունեն ծառայությունների աճի հետ, որոնք կրկին իրավիճակային են՝ պայմանավորված մի շարք փոփոխական գործոններով:

Այսինքն, ցանկացած վիճակագրական տվյալ պետք է դիտարկել համադրության մեջ՝ հիմնվելով ցուցանիշների կառուցվածքի ու բնութագրի վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: