ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիան 2017 թվական է մտնում դրական ակնկալիքներով

SANA/Handout via REUTERS

2017 թվականը Սիրիայի համար սկսվել է դրական ակնկալիքներով: Ինչպես նշել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Հալեպ քաղաքի ազատագրումը թեև դեռ վերջնական հաղթանակ չէ, բայց «բեկումնային է դեպի հաղթանակ տանող ճանապարհին»:

2016 թվականի դեկտեմբերի 30-ին Սիրիայում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ ուժի մեջ է մտել կրակի դադարեցման մասին համաձայնությունը: Թեհրանը, Մոսկվան և Անկարան ստանձնել են սիրիական կառավարության և ընդդիմության միջև ստորագրված փաստաթղթերի երաշխավորի պարտավորությունները: Ստորագրված փաստաթղթերը վերաբերում են կրակի դադարեցմանը և խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամությանը:

Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրած ընդդիմադիր խմբավորումների ընդհանուր քանակը 60 հազար է: Այս մասին հայտնում է Մերձավոր Արևելքի ինստիտուտը: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ Ան-Նուսրա» խմբավորումների վրա: Բոլոր այն կազմակերպությունները, որոնք չեն դադարեցնում զինված գործողությունները, դիտարկվելու են որպես ահաբեկչական: Դեկտեմբերի 31-ին ՄԱԿ ԱԽ-ն միաձայն բանաձև է ընդունել՝ իր աջակցությունը հայտնելով կրակի դադարեցմանը:

Միևնույն ժամանակ քայլեր են ձեռնարկվում Աստանայում պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունների անցկացման ուղղությամբ:  Բանակցություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հունվարի 23-ին, իսկ մասնակիցների ցանկը դեռ մշակվում է: Ռուսական կողմը գտնում է, որ Աստանայի բանակցություններին կարող է միանալ նաև Եգիպտոսը, իսկ հաջորդ փուլերում նաև Սաուդյան Արաբիան, Կատարը, Իրաքը և Հորդանանը: ՌԴ արտգործնախարարը նաև հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ևս պաշտոնավարումը ստանձնելուց հետո կմիանա բանակցություններին:

Թուրքիայի նախագահը ցանկանում է Աստանայում տեսնել Սաուդյան Արաբիայի և Կատարի ներկայացուցիչներին: Միևնույն ժամանակ Անկարան, ինչպես և նախկինում, կտրականապես մերժում է Սիրիայի քրդերի մասնակցությունը:

Եվ չնայած վերոնշյալ փաստերին՝ պետք է նշել, որ ինչպես զինադադարի պահպանումը, այնպես էլ խաղաղ բանակցությունների հեռանկարը բավական մշուշոտ է: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը մեծ դժվարությամբ և խախտումներով է պահպանվում, մի շարք խմբավորումներ արդեն սպառնում են դուրս գալ համաձայնությունից, երկրի տարբեր հատվածներում շարունակվում են ռազմական գործողությունները:

Իր հերթին, Աստանայում խաղաղ բանակցությունների հաջողման հնարավորությունն այնքան էլ մեծ չէ մի կողմից նախաձեռնող կողմերի (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) միջև լիարժեք համաձայնության բացակայության, մյուս կողմից՝ հակամարտության առանցքային դերակատարների՝ (ԱՄՆ, Ծոցի միապետություններ) գործընթացում ներգրավված չլինելու պատճառով: Հետևաբար, անգամ հնարավոր համաձայնությունը կենսունակ լինելու մեծ շանսեր չունի: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: