ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս են ամերիկացիներն ու ռուսները վերաբերվում միմյանց

russia-insider.com

Վերջին ամիսներին ամերիկյան իշխանությունների կողմից Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներն ակտիվացել են, ինչը չէր կարող իր ազդեցությունը չթողնել նաև այդ երկրի նկատմամբ ամերիկացիների վեաբերմունքի վրա: Այսպես, ԱՄՆ-ի բնակչության 54 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում: Ընդ որում, ամերիկացիների մոտ Ռուսաստանի և նրա ներկայացրած սպառնալիքի ընկալումը բավականին քաղաքականացված է: Այսպես, Ռուսաստանի հզորությունը և ազդեցությունն աշխարհում որպես մեծ սպառնալիք ԱՄՆ-ի համար ընկալում է դեմոկրատների 67 տոկոսը՝ նախորդ տարվա 37-ի փոխարեն: Հանրապետականների շրջանում այդ ցուցանիշը կրճատվել է. այժմ Ռուսաստանին որպես սպառնալիք ընկալում է հանրապետականների 41 տոկոսը՝ նախորդ տարվա 46-ի փոխարեն: Նշենք, որ ինչպես ցույց են տալիս վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում անցկացված հարցումները, ռուսաստանցիներն էլ իրենց հերթին բավականին բացասական են վերաբերվում ԱՄՆ-ին: Ավելին՝ Ռուսաստանի բնակչության 56 տոկոսը կարծում է, որ «այլ պետություններին վերահսկելու ԱՄՆ-ի ձգտումը» բավականին մեծ սպառնալիք է իրենց երկրի համար: Հարկ է նշել, որ վերջին երկու տարվա ընթացում այս ցուցանիշը բավականին նվազել է. 2014 թվականինին ԱՄՆ-ին վատ էր վերաբերում ռուսաստանցիների 74 տոկոսը: Թեև ԱՄՆ-ին «շատ լավ» վերաբերող ռուսաստանցիները կազմում են 2 տոկոս, սակայն հարցումները ցույց են տալիս, որ վերջին շրջանում այս ցուցանիշը ևս աճելու միտում է ցույց տալիս:

Ամեն դեպքում վերլուծաբանները մեծ մասը հակված է կարծելու, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում առաջիկայում դրական զարգացումներ կգրանցվեն, ինչի մասին նրանց կարծիքով վկայում են ինչպես ԱՄՆ-ի նորընտիր նախագահի գովեստի խոսքերը իր ռուս պաշտոնակցի հասցեին, այնպես էլ Օբամայի վարչակազմի կողմից Մոսկվային կիբեռհարձակումների մեջ մեղադրանքների ակտիվ պաշտպանումը:  Կրեմլի հնչեցրած հայտարարություններն իրենց հերթին խոսում են, որ Թրամփի այս նախաձեռնությունը անպատասխան չի մնալում և Մոսկվան պատրաստ է ամերիկյան նոր վարչակազմի հետ կառուցողական երկխոսության:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: