ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մենք քեզ հետ ենք Գարո». Սերժ Թանկյանը Գարո Փայլանին հերոս է անվանել

Ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին համարում է իրական հերոս: Այս մասին Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: 

«Այս հատուկ օրը, երբ մենք նշում ենք Մարտին Լյութեր Քինգին և ամենն ինչի համար պայքարել է նա, Էրդողանի կառավարությունը Թուրքիայում հեռացնում է պատգամավորին, ով խոսում է ցեղասպանության մասին: Գարո Փայլանն իրական հերոս է, քանի որ միանգամայն հեշտ է խոսել ճշմարտության մասին մի հասարակությունում, որտեղ չկան հետհարվածներ, սակայն շատ վտանգավոր է այն հասարակությունում խոսելը, որտեղ գործում են հետհարվածները: Ես մեծ պատիվ եմ ունեցել հանդիպել նրան անցած տարի: Մենք քեզ հետ ենք Գարո»,- նշել է Թանկյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին  Թուրքիայի մեջլիսում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանի ելույթն ընդհատվել է, երբ սահմանադրական փոփոխությունների առաջարկի 11-րդ կետի վերաբերյալ խոսելիս կիրառել է «ցեղասպանություն» բառը: Ընդմիջումից հետո մի շարք պատգամավորներ ելույթ են ունեցել ու «քննադատել» Փայլանին` ցեղասպանություն բառը խորհրդարանում օգտագործելու համար: Հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել խորհրդարանի առաջիկա 3 նիստին, իսկ նիստի արձանագրություններից հեռացվել է ելույթում կիրառված ցեղասպանություն բառը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: