ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության մասին Օսկարի ներկայացված ֆիլմը ցուցադրվել է Նյու Յորքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

asbarez.com

Նյու Յորքում ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչներին, այդ թվում և Ամերիկյան կինոակադեմիայի անդամներին է ցուցադրվել Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը, որն առաջադրվել է Օսկարի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Asbarez-ը:

«Ես այնքան շնորհակալ եմ, որ այս ֆիլմն ընտրվել է որպես Օսկարի կարճ ցուցակ անցնելու հավակնող տասը թեկնածուներից մեկը: Որպես Հայոց ցեղասպանությունը վերապարծների թոռ` սա մեծ նշանակություն ունի ինձ համար: Ինչ-որ առումով սա հաստատումն է նրա, որ այս խնդիրը, ինչքան էլ երկար լռեցված մնա, շարունակում է լինել համամարդկային առումով հասկանալի, այն արժե պատմել, իսկ հանդիսատեսը ցանկանում է այն տեսնել»,- նշել է Նարե Մկրտչյանը:

«Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը պատմում է մի թրքուհու մասին, ով 2015 թվականին պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նրա ներսում միշտ պայքարում են Ցեղասպանություն վերապրածն ու Ցեղասպանությունը ժխտողը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: