ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նազարբաևը պատրաստվում է հեռանալ

forbes.kz

Ղազախստանում կրկին ակտիվացել են հնարավոր իշխանափոխության մասին խոսակցությունները: Դրանց համար առիթ է դարձել հունվարի 26-ին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի տեսաուղերձը, որում նա հայտարարել է, որ պատրաստվում է իր լիազորությունների և գործառույթների մի մասը փոխանցել կառավարությանը և խորհրդարանին՝ միևնույն ժամանակ իր համար ամրագրելով գերագույն մրցավարի դերը:

Երկրի սահմանադրությունում համապատասխան փոփոխությունների նախագիծն արդեն դրվել է համազգային քննարկման: Քաղաքացիները մեկ ամիս ժամանակ ունեն դրանց հետ ծանոթանալու և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար:

Ըստ մամուլի հրապարակումների, ղազախ հասարակությունը միանգամայն դրական է ընդունել նման փոփոխությունները. շատերի կարծիքով դա կնպաստի երկրի ժողովրդավարական զարգացմանը: Սակայն փորձագետները կարծում են, որ նախագահի լիազորությունների վերաբաշխումն ավելի շատ կոչված է ոչ թե ժողովրդավարության զարգացմանը, այլ իշխանությունն ավելի հեշտ իրավահաջորդին փոխանցելուն:

Ընդգծվում է, որ նախագահը հիմնականում իր լիազորությունները զիջում է ոչ սկզբունքային հարցերում՝ ինչպես օրինակ կառավարության կազմում չներառված պետական կառավարման մարմինների ստեղծում, որոնք վաղուց Ղազախստանում չկան, պետական ծրագրերի ֆինանսավորման հաստատումից հրաժարում, աշխատանքի վարձատրման միասնական համակարգի ձևավորում, կամ կառավարության որոշումների չեղարկման իրավունք, որը վերջին անգամ կիրառվել է 1997 թվականին: Այսպիսով, այսօր Նազարբաևը հրաժարվում է երկրորդական կամ հնացած լիազորություններից:

Ենթադրվում է, որ հիմնական փոփոխությունները կառաջարկվեն հանրային քննարկումների ժամանակ: Կառաջարկվի վարչապետի թեկնածության առաջադրում ընտրություններում հաղթած կուսակցության կողմից, իսկ նախագահի կողմից լիազորությունների վաղաժամ վայր դնելու դեպքում վերջինիս լիազորությունների ստանձնում ոչ թե սենատի ղեկավարի, այլ վարչապետի կողմից: Սա իհարկե ավելի սահուն կդարձնի երկրում իշխանափոխությունը, ինչի շուրջ երկրի իշխանությունները սկսել են մտածել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո:

Ամեն դեպքում, ղազախ փորձագետները կասկածանքով են վերաբերում երկրում իշխանափոխության հեռանկարներին՝ նշելով, որ նման խոսակցություններ արդեն վաղուց կան, ինչն իշխանափոխությունը դարձնում է ուղղակի քաղաքական առասպել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: