ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը թքած ունի Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի վրա. Ժիրինովսկի

youtube.com

ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել  «Ցարգրադ» հեռուստաալիքին, որի ժամանակ կիսվել է ապագա աշխարհակարգի իր պատկերացմամբ:

«Եթե ես լինեի Ռուսաստանի նախագահ, ապա Դոնալդ Թրամփին կառաջարկեր գործարք, ըստ որի՝ Չինաստանի և Իրանի հետ հարաբերությունները Մոսկվան կկառուցեր այնպես, ինչպես ԱՄՆ-ն կամենար, իսկ Վաշինգտոնը, իր հերթին, չխոչընդոտեր հետխորհրդային նախկին հանրապետությունների միացմանը Ռուսաստանին»,- նշել է Ժիրինովսկին:

«Մաքուր առևտուր: Չէ որ Թրամփը գործարար է: Նման գործարքը նրան ձեռնտու է: Եթե հետխորհրդային հանրապետությունները տեսնեն, որ ԱՄՆ-ն այլևս չի խառնվում, իրենք կվազեն Կրեմլի հսկողության տակ: Այսինքն՝ մենք Չինաստանի ու Իրանի հետ հարաբերությունները հաստատում ենք այնպես, ինչպես Թրամփը կամենա, իսկ դրա դիմաց նա 1-1.5 տարի աչք է փակում ԽՍՀՄ սահմանների վերականգնման վրա: Իրականում մենք ավելի մեծ զիջումներ ենք անում, քան Թրամփը: Նա թքած ունի Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մերձբալթիկայի և Ղազախստանի վրա», -նշել է Ժիրինովսկին, ապա հավելել, թե այդ դեպքում ոչինչ չի խանգարի Ռուսաստանին խաղաղ ճանապարհով վերականգնել ԽՍՀՄ-ի սահմանները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: