ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ԱԺ-ն հյուրընկալվել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունը

Փետրվարի 19-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի մոտ հյուրընկալվել են Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության անդամներ՝ օրենսդրության, պաշտպանության, անվտանգության, խաղաղապահ գործունեության, իրավապահ մարմինների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ Գրիգորի Դյաչենկոն և հայ համայնքի ղեկավար Գեղամ Գևորգյանը, հայտնում է ԼՂՀ ԱԺ պաշտոնական կայքը:

Կարևորելով Արցախի և Մերձդնեստրի միջև արդեն ձևավորված բարի ավանդույթը փոխադարձաբար իրականացնելու դիտորդական առաքելություն երկու երկրներում տեղի ունեցող ընտրական գործընթացներում՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է Արցախի համար կարևոր քաղաքական իրադարձությանը Մերձդնեստրի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը:

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Գրիգորի Դյաչենկոն, երկրի ղեկավարության և ժողովրդի անունից ողջունելով ԱԺ նախագահին, նշել է, որ առաջին անգամ չէ Արցախում և ամեն անգամ հիանում է՝ տեսնելով, թե ինչպես են արցախցիները զարգացնում իրենց երկիրը:

«Ձեզ մոտ հստակ երևում է, որ քաղաքական զարգացումը զուգորդվում է տնտեսական առաջընթացով, ինչը շատ կարևոր է և ուսանելի մեզ համար»,- նշել է Գրիգորի Դյաչենկոն:

Հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի առանձին դրույթներ և պատրաստակամություն է հայտնել` փոխանցելու Արցախի փորձը հետխորհրդային տարածաշրջանի այլ  պետություններին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: