ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Apple Store-ում երեխաների համար նոր հայկական հավելված է հայտնվել

Այսօրվանից Apple Store-ում կհայտնվի նոր հայկական հավելված «Pic Pen Coloring Book»-ը՝ նախատեսված երեխաների համար:

Pic Pen-ը «ներկիր ինքդ» սկզբունքով գունազարդման խաղ է, որը տարբերվում է գունազարդման գործիքների բազմազանությամբ և էմոցիոնալ նկարներով: Հավելվածը բաղկացած է 6 թեմատիկ աշխարհներից, որոնցից յուրաքանչյուրում առկա են 24 նկարներ և 120 գույներ: Հետագայում թեմատիկ աշխարհները անընդհատ կատարելագործվելու են, ստեղծվելու են նորերը:

Որպես հավելվածի առավելություն նշվում է գործընթացի հեշտությունը, որը թույլ չի տալիս գունազարդման ընթացքում դուրս գալ եզրագծերից: Սա հատկապես կարևոր է փոքրիկների համար, որոնք կօգտվեն հավելվածից: 

Խաղը նախատեսված է մինչդպրոցական տարիքի երեխաների համար, սակայն փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ Pic Pen-ը հետաքրքրում է նաև մինչև 10 տարեկան երեխաներին:

Խաղի ողջ ընթացքն ուղեկցվում է հատուկ հավելվածի համար ստեղծվա երաժշտությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 22.53 կմ/ժ
18 C°
 
20°  32° 
19.07.2018
20°  34° 
20.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: