Ալիևը սկսել է «Ժառանգը» օպերացիան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից առաջին փոխնախագահի պաշտոնում իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակումից հետո վերջինս դարձել է Ադրբեջանում երկրորդ կարևոր և ազդեցիկ դեմքը. այլևս պաշտոնապես Իլհամ Ալիևի կողմից ինչ-ինչ պատճառներով իր լիազորություններն իրականացնել չկարողանալու դեպքում նախագահի գործառույթներն անցնելու են նրա կնոջը:
Այս նշանակումը հնարավոր դարձավ Ադրբեջանում սեպտեմբերին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների շնորհիվ, որոնք, ինչպես արդեն երևում է գործնականում դրանց կիրառումից, միտված են Ալիևների դինաստիայի ժառանգական իշխանության ամրապնդմանը: Նշենք, որ Ադրբեջանում 2000-ականներին իրականացված սահմանադրական բոլոր «բարեփոխումները» ծառայել են հենց այդ նպատակին: 2003 թվականին փոփոխություններն իրականացվեցին, որպեսզի իշխանության գա Իլհամ Ալիևը, 2009 թվականին՝ որպեսզի նա կարողանա անսահմանափակ թվով հաղթել ընտրություններում, իսկ 2016 թվականի փոփոխությունները կոչված են հեշտացնելու իշխանության փոխանցումը նրա ընտանիքի անդամներին: Նշենք, որ Ալիևի վերջնական նպատակը իշխանությունն որդուն՝ Հեյդար Ալիևին, փոխանցելն է: Հաշվի առնելով, որ վերջինս նման պաշտոնի համար տարիքով փոքր է՝ Ալիևը ստիպված է եղել գնալ բարդ կոմբինացիայի. նվազեցնելով առաջադրվելու շեմը և երկարաձգելով նախագահի լիազորությունների ժամկետը՝ արդեն 2025 թվականին Հեյդար Ալիև Կրտսերին կարող ենք տեսնել ղեկավար բարձր պաշտոններում, իսկ մինչ այդ անհրաժեշտ է իշխանությունը պահել ընտանիքի ձեռքում և կողմնակի մարդկանց մոտ չթողնել երկրի ղեկին: Անցումային այդ դերի համար թերևս ամենահարմար թեկնածուն Մեհրիբանն է:
Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ Մեհրիբան Ալիևան ներկայացնում է Փաշաևների կլանը, որն Ադրբեջանում իր ազդեցությամբ չի զիջում Ալիևների կլանին: Ուստի այս նշանակումը կարևոր է նաև երկրի ներսում կլանային բախումներից խուսափելու և բալանսը պահպանելու տեսանկյունից:
Ադրբեջանում տեղի ունեցող այս զարգացումներն անհասականալի են ոչ միայն Արևմուտքի համար (բավարար է հիշել Ֆրանսիայի նախկին վարչապետ, այժմ նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի շուրջ խորհրդարանում իր կնոջ աշխատելու ժամանակ ստացած աշխատավարձի պատճառով ծագած սկանդալի մասին, որը լուրջ ազդեցություն է ունեցել թեկնածուի վարկանիշի վրա), այլ նաև Արևելքի։ Երկրի քաղաքական կյանքի վրա իր ազդեցությամբ ամենահայտնի արևելյան «առաջին» տիկինը Կատարի էմիրա շեյխա Մոզան է(Կատարի էմիրի երկրորդ կինն է), ում ազդեցությունն այնքան մեծ էր երկրի քաղաքական կյանքի վրա, որ էմիրի իշխանությունից հեռանալուց հետո երկրի ղեկավարումը ստանձնեց ոչ թե Էմիրի ավագ որդիn, այլ Մոզայի տղան: Սակայն, նույնիսկ նման լուրջ ազդեցություն ունենալով` նա շարունակում է պաշտոնապես հեռու լինել քաղաքականությունից՝ զբաղեցնելով ուղղակի հասարակական պաշտոններ:
Փաստորեն ժամանակակից աշխարհում Ադրբեջանը միակ պետությունն է՝ ընդ որում, ինչպես սիրում են պնդել Բաքվում, «ժողովրդավարական արժեքներին հավատարիմ» պետությունը, որտեղ նման զարգացումներն ընկալելի են: Միգուցե պատճառը Մեհրիբան Ալիևայի արժանիքներն են, որոնց համար նա Իլհամ Ալիևի կողմից արդեն պարգևատրվել է Հեյդար Ալիևի անվան մեդալով…
այլ նյութեր այս թեմայով
- Բայրամովը և Աբդոլահիանը քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև խնդիրները Տեղեկության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների...
- Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Երևանի ու Բաքվի միջև նոր էսկալացիայի վտանգի մասին Թուրք նախարարն իր հոդվածում նշել է նոր էսկալացիայի սպառնալիքի և խաղաղ համաձայնության հասնելու փորձերու հաջողության...
- Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Երրորդ խնդիրը տարածաշրջանում պետական սահմանների փոփոխությունների անօրինականությունն է։
- Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա Բայրամովը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության...
- Ադրբեջանում Ռուսաստանի և Իրանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական և տարանցման ոլորտներում, հատկապես Հյուսիս-հարավ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ