ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը հնարավոր է. Սերժ Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հարկավոր է խոսել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության մասին, և Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է: Այդ մասին ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Euronews-ի լրագրող Անդրեյ Բեկետովին տված հարցազրույցում՝ ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները եզրափակելուց հետո:

«Առաջինը՝ սա տեղի ունեցավ երկու երկրների բարի կամքի դրսևորման արդյունքում, և երկրորդը՝ այս փաստաթուղթն էականորեն չի տարբերվում նախորդ փաստաթղթից: Քաղաքական առումով ոչ մի տարբերություն չկա գրեթե»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով ԵՄ-ի հետ բանակցված նոր համաձայնագրի և 2013 թվականին չստորագրված ասոցացման համաձայնագրի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է տնտեսական մասին, ՀՀ նախագահ ընդգծել է, որ պետք է այնպես արվեր, որ նոր փաստաթուղթը չխախտեր Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները։

«Իսկզբանե, երբ վարում էինք բանակցություններ, մենք խոսում էինք «և՛, և՛»-ի մասին, այսինքն՝ և՛ ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցություն: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել՝ մի գնացեք ստորագրելու, ռուսական կողմն ասել է՝ եթե պետք է ստորագրեք, եթե չպետք է Եվրասիական տնտեսական միության անդամ լինեք, ապա դուք պարտավոր կլինեք, օրինակ, էներգակիրները գնել միջազգային գներով»,- նշել  է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը ճնշում է գործադրել այդ հարցում։ 

Լրագրողի հարցին, թե արդյոք Եվրասիական տնտեսական միության ապագան դիտարկվում է որպես Եվրամիության համարժեք՝ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ երկու համակարգերի համարժեքության ձեռքբերման մասին խոսելը դեռ վաղ է: «Կարծում եմ՝ հիմա ճիշտ է խոսել երկու համակարգերի համագործակցության մասին: Եվ մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է»,- ասել է նա:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: