ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղաքացիների 81%-ը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը. Gallup

Ըստ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքների՝  ՀՀ քաղաքացիների 81%-ը ընդհանուր առմամբ դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Կարեն Կարապետյանի գործունեությունը լիովին դրական է գնահատում հարցվողների 22,4%-ը, ավելի շուտ դրական՝ 58,6%-ը, ընդհանրապես բացասական՝ 3,8%-ը: Այսպիսով, 81%-ը ընդհանուր առմամբ դրական է գնահատում վարչապետի գործելաոճը», - ասաց Արամ Նավասարդյանը:

Հարցին՝ կցանկանա՞ն, որ խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը շարունակի լինել վարչապետ, հարցվողների 34,6%-ը պատասխանել է՝ «միանշանակ այո», 47,6%-ը՝ «ավելի շուտ այո»:

«Ընդհանուր առմամբ քաղաքացիների 82,2 տոկոսը  դրական է պատասխանել, ցանկություն ունի, որ Կարեն Կարապետյանն ընտրություններից հետո մնա վարչապետ պաշտոնում»,- ասաց Ա. Նավասարդյանը:

Հարցումն անցկացվել է 1146 քաղաքացիների շրջանում՝ փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ մարզերում և Երևանում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: