ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցը՝ տնտեսական տեսանկյունից

www.president.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 8-9  աշխատանքային այցով Ֆրանսիայում էր: Այցի ընթացքում նախագահը բարձր մակարդակով հանդիպումներ ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի, Եվրոպայում հայկական համայնքների ներկայացուցիչների, Ֆրանսիայի հեղինակավոր գործարարների միություն «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (ՄԵԴԵՖ) անդամների հետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

Հատկանշական է, որ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ունեցած մի շարք հանդիպումների առանցքային շեշտադրումները հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հնարավորությունների զարգացմանն էին ուղղված:

Այդ իմաստով, թերևս առանձնացնենք երկու հանդիպում՝ Ֆրանսիայի գործարարների միության՝ ՄԵԴԵՖ-ի և Եվրոպայում հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումները:

Ֆրանսիայի hեղինակավոր գործարարների միություն հանդիսացող «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (Mouvement des entreprises de France- Medef), գործատուների կազմակերպություն է, որը հիմնվել է 1998թ.: Կազմակերպությունը հանդիսանում է ֆրանսիական ձեռնարկությունների ներկայացուցիչը: Գործատուների այս միությունն իր զգալի դերն ու նշանակությունն ունի Ֆրանսիայի հասարակական բանավեճի կայացման մեջ, չնայած հարաբերական ներկայացուցչական լինելուն:

Հիմնվելով 1998թ. հոկտեմբերի 27-ին, ՄԵԴԵՖ-ը ստեղծում է Ֆրանսիացի գործատուների ազգային խորհուրդը (CNPF): Կազմակերպության նպատակն է ֆրանսիացի ձեռնարկատերերին արհմիություններին և պետական մարմիններին ներկայացնելը: Այն ունի 750 000 կցված ձեռնարկություններ:

Հանդիպելով «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման» ներկայացուցիչների հետ՝  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ներկայացրեց Հայաստանում ներդրումային միջավայրի գրավչությունը՝ կոչ անելով ներդրումներ կատարել մեր երկրում: Պետք է նշել, որ ներկայացուցիչների առջև ունեցած իր ելույթով Սերժ Սարգսյանն անդրադարձավ ոչ միայն Հայաստանում ՕՈՒՆ (օտարերկրյա ուղղակի ներդրումներ) պարզեցված ընթացակարգերի, այդ թվում՝ հարկային ու մաքսային, այլ նաև այն բազմապատկիչ հնարավորության մասին, որը փաստորեն հայկական տնտեսությունը կարող է ունենալ ֆրանսիական ընկերությունների համար՝ ի դեմս ԵԱՏՄ երկրների և Իրանի հետ տնտեսական հարաբերությունների:

Ինչ վերաբերում է Եվրոպայում հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանն, ապա դրա ընթացքում ևս նախագահը տեղի հայ գործարարների ուշադրությունը սևեռեց Հայասատանի կողմից իրականացվող բազմավեկտոր քաղաքականության արդյունքում ստեղծված հնարավորությունների վրա:

 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ընդգծվեց այն հանգամանքը, որ հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները ամենաբարձր մակարդակի են, մինչդեռ տնտեսական, մշակութային, զբոսաշրջային հարաբերությունները՝ զարգացման մեծ պոտենցիալ ունեն: Այդ համատեքստում կարևորվեց, որ տնտեսական հարաբերությունների ներքո բավարար չէ դիտարկել միայն փոխադարձ առևտուրը, այլ՝ զարգացնել տեղեկատվական, գիտական և այլ ոլորտներում փոխադարձ շահավետ ուղղությունների զարգացման պոտենցիալը:

Եթե փորձենք ամփոփել, ապա Սերժ Սարգսյանի բազմակողմանի հանդիպումներով հագեցած այցը Ֆրանսիա վերահաստատեց հայ-ֆրանսիական քաղաքական բարեկամության հիմքերն ու ազդարարեց երկու երկրների՝ համագործակցության որակական նոր հարթությանն անցման պատրաստակամությունը երկու կողմերից էլ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: