ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարո Փայլանը պատրիարքի ընտրությունների հարցով պարզաբանում է պահանջել նախարարից

Ermenihaber

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը պատրիարքական ընտրությունների վերաբերյալ հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը:

Փայլանը հայցադիմումի մեջ նշել է, որ 23-ը 11-ի հարաբերակցությամբ մարտի 15-ին կայացած ընտրություններում Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոս Բեքչյանը: Իսկ ընտրությունները կայացել  են 1863 թվականին ընդունված Ազգային սահմանադրության, Լոզանի պայմանագրի սահմանած օրենքների և կարգերի համաձայն, գրում է Ermenihaber-ը:

Փայլանը հիշեցրել է, որ ընտրություներից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանից «շտապ» մակագրությամբ գրություն է ստացվել, համաձայն որի ընտրությունն իրավականորեն անվավեր է համարվում:

Փայլանը ընդգծել է, որ նահանգապետարանի գրությունը հայ համայնքում զարմանքով է ընդունվել և գնահատվել է որպես միջամտություն ընտրություններին:

Պոլսահայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել ՆԳՆ նախարարին.

1.  Այս գրությունն գրելիս ի՞նչ օրնեքներ են հիմք ընդունվել:

2. Այս գրությունը «շտապ» մակագրությամբ պատրիարքարան հանձնելու հանձնարարականը ո՞վ է տվել:

3. Հայ համայնքում պատրիարքի ընտրությունների գործընթացը սկսելու հարցում համաձայնության առկայության պարագայում այս միջամտության իրական պատճառը ո՞րն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: