ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է առաջարկում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը. արտաքին քաղաքականություն (ՏԵՂԵԿԱՆՔ)

Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի շրջանակներում մրցակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական առաջնահերթությունները հանրությանն առավել մատչելի և ամփոփ ներկայացնելու համար «Հայացք» վերլուծական կենտրոնը  նախաձեռնում է վերլուծական տեղեկանքների շարք: Տեղեկանքները կհիմնվեն ինչպես խորհրդարանական ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի, այնպես էլ տվյալ ուժի ներկայացուցչի հետ «Արմեդիա» ՏՎԳ անցկացրած հարցազրույցի վրա:

 

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ ձևավորված «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հիման վրա։ Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2016թ-ի փետրվարի 21-ին: Խորհրդարանական ընտրություններին «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հանդես է գալիս «Քվեարկիր հանուն վերածնունդի» կարգախոսով:

Ներկայացնում ենք  «Հայկական վերածնունդ» կուսակցության մոտեցումներն՝ ըստ ՀՀ արտաքին քաղաքականության հետևյալ առաջնահերթությունների՝ Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանություն, ՀՀ-ուժային կենտրոններ, ՀՀ-հարևաններ, ՀՀ-ինտեգրացիոն գործընթացներ, հայրենիք-սփյուռք հարաբերություններ:

Ի տարբերություն խորհրդարանական ընտրություններին մասնակցող այլ ուժերի, որոնց ներկայացուցիչների հետ «Արմեդիա» ՏՎԳ-ն իրականացրել է հարցազրույց` իրենց ուժի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հարցազրույց չի տվել: Ուստի, սույն վերլուծական տեղեկանքը հիմնված է միայն կուսակցության նախընտրական ծրագրի վրա, ինչը որոշ չափով սահմանափակում է  «Հայկական վերածնունդ» կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ ամբողջական, առավել մանրամասն պատկերացում կազմելու հնարավորությունը:

Ղարաբաղյան հիմնախնդիր

«Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագրում չկա որևէ անդրադարձ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց տեսլականին: 

Հայ-թուրքական հարաբերություններ

Անդրադարձ չկա նաև հայ-թուրքական հարաբերություններին:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության հարցը նույնպես ներառված չէ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում: 

ՀՀ-ՌԴ/ՀՀ-ԱՄՆ/ ՀՀ-ԵՄ/ ՀՀ-Վրաստան/ՀՀ-Իրան

Ըստ «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Հայաստանը պետք է մասնակցություն ունենա տարածաշրջանային խոշոր ծրագրերին: Ուստի առաջարկվում է, որպեսզի միջազգային ֆինանսական կառույցներից և շահագրգիռ պետություններից ֆինանսական միջոցներ ներգրավվեն Իրան-Հայաստան-Վրաստան նավթամուղի, Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի, Հայաստան-Իրան ջրատարի, Իրան-Հայաստան երկաթգծի, Հայաստանում ժամանակակից նավթագործարանի կառուցման նպատակով:

Կուսակցության նախընտրական ծրագրում նաև նշվում է, որ անհրաժեշտ է Էներգետիկ հզորությունների հետևողական զարգացում և դիվերսիֆիկացիա: Կուսակցությունը, մասնավորապես, շեշտում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ համակարգի զարգացման կարևորությունը:

Կուսակցության ծրագրում չկա առանձին անդրադարձ հարևան երկրների հետ ՀՀ երկկողմ, ինչպես նաև ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններին:

 Ինտեգրացիոն գործընթացներ

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում արտացոլված չէ նաև կուսակցության տեսլականը ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:  

 Սփյուռք

Նախընտրական ծրագրում Սփյուռքի վերաբերյալ կա առանձին կետ, որում կարևորվում է  Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդման հարցը, որի համար «Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է համահայկական կառույցների ձևավորում` ներառյալ Համահայկական խորհրդարան, Համահայկական խորհուրդ, որտեղ  փորձաքննություն կանցնեն մի դեպքում Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, մյուս դեպքում՝ Կառավարության և գործադիր իշխանության որոշումները, կտրամադրվի խորհրդատվություն:

Առաջարկվում է նաև սփյուռքահայերի` երկրի զարգացման գործում ներգրավման նորարական այլ մեխանիզմների ներդրում, ինչպես նաև խրախուսում սփյուռքահայերին` Հայաստանում ներդրումներ կատարելու, ձեռներեցությամբ զբաղվելու համար: Ըստ «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ անհրաժեշտ է  երաշխավորել սփյուռքահայերի օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը:

 Ի՞նչ նորույթ է առաջարկում կուսակցությունը

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածում որոշակի նորույթ պարունակող կամ քիչ շրջանառված թեզերից կարելի է առանձնացնել համահայկական կառույցների` ներառյալ Համահայկական խորհրդարանի, Համահայկական խորհրդի ձևավորման գաղափարները:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: