ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանը պատասխանել է Լուկաշենկոյին

AFP

Հայտարարությունը, թե Հայաստանը Լապշինի հարցով չի դիմել Բելառուսին, իրականությանը չի համապատասխանում: NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշեց. «Մենք տվյալ հարցով քանիցս դիմել ենք Բելառուսին եւ տարբեր մակարդակներով»: 

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին հայտարարել է, որ Հայաստանը Լապշինի հարցով Բելառուսին չի դիմել. «Ի՞նչ կապ ունի Հայաստանը: Եվ Հայաստանն էլ ինձ Լապշինի մասին երբեք ոչինչ չի ասել: Հետախուզման մեջ է գտնվել մի երկրի` Ադրբեջանի կողմից: Երբ նրան այստեղ կալանավորեցին, ես մտածեցի` իսկ ինչո՞ւ նրան այստեղ կալանավորեցին: Թող նա գնա որտեղ պետք է: Բայց կալանավորեցին: Ինտերպոլը գիտեր: Մենք հայտնեցինք ինչպես կարգն էր, ինչպես օրենքը չխախտողներ: Ու՞մ մենք պետք է նրան հանձնեինք: Հանձնել նրան, ով հետախուզում էր հայտարարել»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    25 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: