ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների քվեարկությունը

Panorama

Հայաստանում մեկնարկել է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը: Ոստիկանության հաղորդմամբ, ընտրության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2.564.195 ընտրող:

 Սա առաջին համապետական ընտրությունն է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններից հետո: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով. քաղաքացին պետք է ընտրի և ընտրություններին մասնակցող քաղաքական որևէ ուժի, և այդ ուժի կողմից տվյալ ընտրատարածքում առաջադրված տարածքային թեկնածուի:

Քաղաքացիներն ընտրություն են կատարելու 5 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների միջև՝  «Ելք» դաշինք, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, «Հայկական վերածնունդ» կուսակցություն, «Ծառուկյան»  դաշինք, Կոնգրես-ՀԺԿ դաշինք, «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն, «Հայաստանի կոմունիստական» կուսակցություն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք, Հ.Յ. Դաշնակցություն: 

Ըստ օրենքի, ժամը 08:00-ին բացվում են Հայաստանի ողջ տարածքում ձևավորված 13 ընտրական տարածքի 2009 տեղամասերը:  Երևանի տարածքում կազմավորվում է 4 ընտրական տարածք. առաջին ընտրական տարածքում ընդգրկվում են Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, երկրորդում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, երրորդում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները, չորրորդում՝ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները: Մարզերում կազմավորվում է 9 ընտրական տարածք՝ Արարատի մարզի, Արմավիրի մարզի, Արագածոտնի մարզի, Գեղարքունիքի մարզի, Լոռու մարզի, Կոտայքի մարզի, Շիրակի մարզի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի, Տավուշի մարզի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպության թվով 28 021 դիտորդ: Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են հետևյալ միջազգային կազմակերպությունները` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան:

Սահմանված ժամկետում ԿԸՀ-ում հավատարմագրվել են 89 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 1 244 ներկայացուցիչներ: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով հավատարմագրվել է 31 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոց:

Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.05.2026
       
    01.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: