ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք մարզական մեկնաբանը ներողություն է խնդրել հայկական սփյուռքից

Eurosport

Թուրքական TRT պետական հեռուստաալիքի մարզական մեկնաբան Ալփեր Բաքըրջըգիլը ներողություն է խնդրել հայկական սփյուռքից:

Նախօրեին Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի «Բեշիքթաշ»-«Լիոն» հանդիպման ժամանակ թուրք և ֆրանսիացի երկրպագուների միջև ծագած լարվածությունը Ալփեր Բաքըրջըգիլը բարդել է  հայկական սփյուռքի վրա. «Չմոռանանք, որ Լիոնում շատ հայեր են ապրում»,- ասել է նա:

Ի պատասխան դրա՝ «Բեշիքթաշի» նախկին խաղացողներից Ալի Գյուլթիքենը հակազդել էր մեկնաբանի այս խոսքին և նշել, որ խնդիրը չի կարելի բարդել հայերի վրա:

Ինչպես փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական Haberler.com կայքին մեկնաբանը նշել է, որ իրեն սխալ են հասկացել, և ներողություն է խնդրել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: