Ռուսաստանն, Իրանն ու Թուրքիան հետևողականորեն կյանքի են կոչում իրենց նպատակները Սիրիայում
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 3-4-ը կայացած սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների չորրորդ փուլն ավարտվեց շոշափելի արդյունքներով: Ի տարբերություն նախորդ փուլի՝ այս անգամ հաջողվեց ապահովել ընդդիմության պատվիրակության մասնակցությունը բանակցություններին՝ թեև բովանդակային առաջընթաց սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև բանակցություններում արձանագրել չհաջողվեց: Բայց գլխավոր արդյունքը, թերևս, Սիրիայում այսպես կոչված «լարվածության թուլացման գոտիներ» ստեղծելու մասին հուշագրի ստորագրումն էր Աստանայի գործընթացի միջնորդ երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից: Հատկանշական է, որ Աստանայում բանակցություններին մասնակցող կողմերը՝ սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունները, փաստաթուղթն անմիջականորեն չեն ստորագրել, թեև, ռուսական կողմի հավաստմամբ, ընդունել են այն (բացառությամբ ընդդիմադիր պատվիրակության մի շարք ներկայացուցիչների):
Եռակողմ հուշագիր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև
Հուշագիրն ուժի մեջ է մտնում մայիսի 6-ից: Լարվածության թուլացման գոտիները հաստատվելու են 6 ամսով, այնուհետև հուշագիրը կարող է երկարացվել ևս 6 ամսով, ավելին՝ այն կարող է անժամկետ գործել, եթե երաշխավոր երկրների կողմից այլ որոշում չընդունվի: TASS-ի տվյալներով՝ լարվածության թուլացման 4 գոտիներն ընդգրկելու են Իդլիբ նահանգը և որոշ հատվածներ հարևան նահանգներից (Հալեպ, Լաթաքիա, Համա), Հոմսից հյուսիս ընկած շրջանը, Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանը և մի շարք շրջաններ Սիրիայի հարավային հատվածում՝ Դերաան և Ալ-Կունեյտրան: Լարվածության թուլացման գոտիների թիվը հետագայում կարող է ավելանալ: Այս գոտիներում ռազմական գործողությունների դադարեցմանը զուգահեռ արգելվում են ռազմական ավիացիայի (այդ թվում նաև սիրիական և ամերիկյան) թռիչքները: Ընդ որում, երաշխավոր երկրները պարտավորվում են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այս գոտիներում և դրանց սահմաններից դուրս ահաբեկչության դեմ պայքարելու համար: Լարվածության թուլացման շրջանների սահմանների երկայնքով անվտանգության գոտիներ են ստեղծվելու, որտեղ անցակետեր են տեղադրվելու քաղաքացիական անձանց և մարդասիրական օգնության մուտքի համար, ինչպես նար հիմնվելու են կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող կետեր: Լարվածության թուլացման գոտիները վերահսկվելու են երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ուժերի կողմից:
Պաշտոնապես հայտարարվում է, որ ծրագրի նպատակն է տարանջատել ընդդիմադիր ուժերին ահաբեկչական խմբավորումներից, ամրապնդել Սիրիայում 2016 թվականի դեկտեմբերի 30-ից ուժի մեջ մտած կրակի դադարեցման ռեժիմը և կանխել հետագա միջադեպերը, թեև ծրագիրն, ըստ էության չի տարածվում ողջ երկրի տարածքում (համենայն դեպս այս փուլում): Հուշագրի երաշխավոր երկրները հույս են հայտնում, որ ծրագրի իրականացումը հիմք կստեղծի սիրիական հակամարտության շուրջ բովանդակային քաղաքական բանակցություններ սկսելու համար:
Ռուսաստանը համաձայնության է եկել ոչ միայն Իրանի և Թուրքիայի, այլ նաև ԱՄՆ-ի հետ
Ռուսական այս նախաձեռնությունն (որոշ տվյալների համաձայն՝ ծրագիրն իրականացվել է անձամբ ՌԴ նախագահի հրահանգով), ըստ էության, նոր մոտեցում է, և տպավորություն է ստեղծվում, որ այս հարցում Մոսկվան նախնական համաձայնության է եկել ոչ միայն Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (Իրան, Թուրքիա), այլ նաև սիրիական հակամարտության մեկ այլ առանցքային դերակատարի՝ Միացյալ Նահանգների հետ: ԱՄՆ-ի հետ որոշակի համաձայնության ձեռքբերման օգտին է խոսում նաև Աստանայում ԱՄՆ ներկայացվածության մակարդակի բարձրացումը (այս անգամ ԱՄՆ-ը Աստանայում ներկայացնում է ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Սթյուարթ Ջոնսը, մինչդեռ նախորդ փուլերին ԱՄՆ-ն ներկայացված էր Ղազախստանում իր դեպանի մակարդակով): Այսինքն, կարելի է ենթադրել, որ որոշակի կոնսենսուս այս հարցի շուրջ վերոնշյալ ուժերի միջև, այնուամենայնիվ, առկա է: Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ Սիրիայում լարվածության թուլացման գոտիներ ստեղծելու գաղափարը քննարկել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և վերջինս, ընդհանուր առմամբ, դրական է վերաբերվում նաև այս գաղափարին: Դրական մթնոլորտում են անցել նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարի և պետքարտուղարի բանակցությունները վերոնշյալ հարցի շուրջ: Այսինքն, կարելի է ենթադրել, որ որոշակի կոնսենսուս այս հարցի շուրջ վերոնշյալ ուժերի միջև, այնուամենայնիվ, առկա է:
Ցանկացած համաձայնություն Սիրիայի շուրջ շատ փխրուն է
Իհարկե, պետք է հաշվի առնել, որ ցանկացած նման պայմանավորվածություն, ինչպես և նախկինում տարբեր հարցերի շուրջ ձեռքբերված համաձայնությունները, շատ փխրուն է: Նույն Ռուսաստան-Թուրքիա-Իրան առանցքի ներսում բազում տարաձայնություններ կան, իսկ «լարվածության թուլացման գոտիներ» ստեղծելու այս ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ է ունենալ նաև սիրիական հակամարտության առանցքային մյուս ուժերի համաձայնությունը, ինչն, ինքնին, խնդրահարույց է: Չի կարելի անտեսել Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների վտանգը (հատկապես այն կազմակերպությունների, որոնք վերահսկողությունից դուրս են), որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում ցանկացած պայմանավորվածության իրականացման համար: Բացի այդ, նույն Աստանայում ներկա ընդդիմիության պատվիրակության շրջանում բազմաթիվ դժգոհություններ հնչեցին, ինչը հավելյալ խնդիրներ է ստեղծելու այս ծրագրի իրականացման ճանապարհին:
Ռուսաստան-Թուրքիա-Իրան առանցքի երկրներն ամրապնդում են իրենց դիրքերը Սիրիայում
Այն հանգամանքը, որը վերոնշյալ գոտիները վերահսկվելու են երաշխավոր երկրների ուժերի կողմից, ի թիվս այլ գործոնների, թույլ է տալիս ենթադրել, որ ծրագիրը նպատակ է հետապնդում էլ ավելի ամրապնդել Սիրիայում Ռուսաստան-Թուրքիա-Իրան առանցքի երկրների դիրքերը (նույն նպատակն էր հետապնդում նաև Աստանայում Ժնևին զուգահեռ սիրիական բանակցություններ սկսելու գաղափարը): Սիրիան, ըստ էության, բաժանված է ազդեցության գոտիների, և նման նախագիծը կարող է կոչված լինել արձանագրելու կամ որոշակիորեն լեգիտիմացնելու երկրում տիրող փաստացի վիճակը:
Ի վերջո, եթե լարվածության թուլացման գոտիներն առաջիկայում ենթադրելու են անվտանգության գոտիների ստեղծում թուրքական ընկալմամբ, ապա դա կարող է լուրջ հարված հասցնել Սիրիայի պետականությանը՝ հիմք նախապատրաստելով երկրի հետագա մասնատման համար:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ