ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

G7 գագաթաժողովը Սիցիլիայում. տարաձայնություննե՞ր ակումբի անդամների միջև, թե՞ փորձի պակաս

Miguel Medina /AFP

Brexit-ից և Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Եվրոպան այլևս պետք է հույսը դնի իր վրա: Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն բանից հետո, երբ Սիցիլիայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա) չհաջողվեց համաձայնության հասնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի մասին 2015 թվականին կնքված Փարիզի համաձայնագրի շուրջ: Թերևս սա միակ հարցն էր, որի շուրջ G7-ի երկրներին չհաջողվեց համաձայնության գալ:

Այսպես, գագաթաժողովի արդյունքում ընդունված եզրափակիչ փաստաթղթում G7-ի երկրները որպես իրենց գլխավոր առաջնահերթություն նշեցին գլոբալ տնտեսական աճի բարձրացումն՝ ավելի բարձր կենսամակարդակի ապահովման և որակյալ աշխատատեղեր ստեղծելու համար:

Եզրափակիչ փաստաթղթի մյուս կարևոր կետը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն էր: Մասնավորապես, երկրները կոչ են անում մերձավորարևելյան երկրներին ավելի ակտիվ դերակատարում ստանձնել Սիրիայում, Իրաքում, Եմենում և այլ երկրներում ԻՊ-ին և ահաբեկչական այլ խմբավորումներին ոչնչացնելու ուղղությամբ: Բացի այդ, գագաթաժողովի մասնակիցները Ռուսաստանին և Իրանին կոչ են արել օգտագործել Դամասկոսի վրա իրենց ազդեցությունը հրադադարի հաստատման համար:

Եզրափակիչ հռչակագրում անդրադարձ է արվել նաև Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությանը: Մասնավորապես, G7-ի երկրները որոշել են շարունակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը՝ ձեռնակելով սահմանափակող նոր միջոցառումներ վերջինիս նկատմամբ: Միևնույն ժամանակ, ամփոփիչ հռչակագրում նշվում է նաև, որ «Մեծ Յոթնյակի» երկրները պատրաստ են համագործակցել Ռուսաստանի հետ՝ տարածաշրջանային ճգնաժամերը հաղթահարելու հարցում, եթե իհարկե «դա բխում է իրենց շահերից»:

Անդրադարձ է արվել նաև Հարավչինական ծովի շուրջ զարգացումներին Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային փորձարկումներին և միջազգային արդի մի շարք այլ հարցերի:

Սակայն ընդգծվում է, որ այս պայմանավորվածությունները զուտ դեկլարատիվ բնույթ են կրում, եզրափակիչ հռչակագիրը չի պարունակում այս կամ այն պայմանավորվածության իրականացման ուղղությամբ հստակ քայլեր(այստեղ հարկ է նշել, որ այս տարվա գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը (6 էջ) նախորդների համեմատ ամենակարճն էր): Սակայն սա կարող է պայմանավորված լինել ոչ միայն G7-ի երկրների միջև ինչ-ինչ հարցերում առկա տարաձայնություններով, այլև ակումբում նորեկների առկայությամբ: Այսպես, Սիցիլիայում կայացած գագաթաժողովն առաջինն էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի համար, ովքեր քաղաքական փորձ առանձնապես չունեն: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: