ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երկրաշարժ՝ գնդակոծությանը զուգահեռ. հակառակորդն ինտենսիվ կրակել է Բաղանիսի ու Կոթիի ուղղությամբ

Երեկ երկու ժամ շարունակ՝ սկսած ժամը 22:30-ից, գնդակոծվել են Տավուշի մարզի Բաղանիս և Կոթի գյուղերը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը: Նրա խոսքերով գիշերը մեքենաները միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը անցել են սահմանագոտին շրջանցող ճանապարհով, հիմա, սակայն, միջպետական ճանապարհը բաց է:

«Գնդակոծությունը սովորական է մեզ համար, բայց երկրաշարժն անսովոր էր: Երկրաշարժը գյուղում զգացել են բոլորը և տներից դուրս եկել: Այսքան ուժեղ երկրաշարժ չեմ հիշում 88-ից այս կողմ»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ ժամը 21:00-ից սկսած մինչև մոտ 24:00-ը անընդհատ գնդակոծվել է Կոթին: Հակառակորդը կրակահերթ է բացել թե՛ դիրքերի, թե՛ գյուղի ուղղությամբ:

«Վնասների մասին այս պահի դրությամբ չունենք տեղեկատվություն, որևէ մեկը չի հաղորդել»,- ասաց Ֆելիքս Մելիքյանը՝ հավելելով, որ կրակահերթը և երկրաշարժը միաժամանակ են եղել:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: