ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհրաժեշտ է վերանայել արտաքին քաղաքական կարևոր հարցերի շուրջ գործընկերներից ունեցած մեր ակնկալիքները

2018 թվականին Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը։  Նման մեծամաշտաբ միջոցառման անցկացումն, իհարկե, շատ կարևոր է Հայաստանի համար և, անկասկած, կունենա մի շարք դրական հետևանքներ: Այդ դրական հետևանքների շարքում առաջինը թերևս միջազգային տարբեր հարթակներում մեր երկրի  ճանաչելիության բարձրացումն է:  Հայաստանի նման ակտիվ և լայնածավալ ներգրավածությունը տարբեր միջազգային հարթակներում թույլ կտա ձեռք բերել նոր արտաքին կապեր, նոր հնարավորություններ՝ արտաքին աշխարհի համար հնարավորինս ընկալելի դարձնելու տարբեր հարցերում մեր ունեցած դիրքորոշումները:   

Այս տեսակետից տարիների ընթացքում մեզ հաջողվել է Ֆրանկաֆոնիայի շրջանակներում ձեռք բերել կարևոր գործընկերային կապեր և այդ թվում նաև նրանց միջոցով, արտաքին աշխարհին  հնարավորինս ընկալելի դարձնել մեզ համար կարևոր՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում, ունեցած մեր դիրքորոշումը: Պատահական չէ և դրական է այն, որ տարիներ շարունակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովների եզրափակիչ փաստաթղթերում կարևորվել է երեք սկզբունքների վրա հիմնված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծումը:

Կառուցելով առկա ձեռքբերումների վրա, այնուամենայնիվ ներկայումս անհրաժեշտություն է առաջանում որոշակիորեն վերանայելու մեզ համար կարևոր այս հարցի շուրջ գործընկերներից ունեցած մեր ակնկալիքները: Ակնկալիքների վերանայման անհրաժեշտությունն ավելի է կարևորվում այն պարագայում, երբ Ադրբեջանին հաջողվել է հասնել նրան, որ իր գործընկերները, օրինակ, Իսլամական Կոնֆերանս Կազմակերպության շրջանակներում, այս հարցում որդեգրեն և ունենան միակողմանի, հակահայկական դիրքորոշում: Նման պարագայում հայկական կողմերի համար առաջանում է միջազգային տարբեր հարթակներում առկա հակահայկական դիրքորոշման բալանսավորման խնդիր:   

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: