ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սկանդալ Թբիլիսիի մրցաշարում. ինչո՞ւ որակազրկեցին Արթուր Ալեքսանյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս օրերին Վրաստանում ընթացող վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի և Գիվի Կարտոզիայի անվան մրցաշարում հունիսի 10-ին Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչն ավարտվել էր սկանդալով:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 տպավորիչ հաղթանակ տանելուց հետո դուրս էր եկել եզրափակիչ, որի ընթացքում հայ ըմբիշի նկատմամբ անարդար մրցավարությունը հանդիսականների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել, ինչը վերածվել է վրացիների և հայերի միջև բախման: «Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ժամանակ գորգի մրցավարը անիմաստ միավոր տվեց Արթուրի մրցակցին, ինչը տրիբունայում բողոքի ալիք բարձրացրեց: Մինչ Արթուրը փորձում էր հետ վերադարձնել միավորները, գորգի ներքևում Արթուրի գոտեմարտին հետևող հայերի և տրիբունայում ներկա վրացիների միջև կռիվ հասունացավ և պատճառը վրացուն միավորներ նվիրելն էր: Այդ ժամանակ գոտեմարտը կանգնեցվեց:

Կռվին միացել էին նաև մեր թիմի տղաները և որպեսզի բարձրացած աղմուկը չվերածվի ծեծկռտուքի, Արթուրը մի պահ հեռացավ գորգից՝ հանգստացնելու կռվի բռնվածներին, այդ թվում և մեր թիմի տղաներին: Այդ ամենը մի քանի վայրկյան տևեց, ինչը առիթ հանդիսացավ, որպեսզի ևս 2 միավոր ավելացնեին  վրացի Ռևազ Նադարեիշվիլիին և հաղթանակը նվիրեն վրացուն: Մենք փորձեցինք բողոքարկել, բայց քանի որ մրցման գլխավոր մրցավարը թուրք էր, հասկանալի էր, որ ոչինչ փոխել հնարավոր չէր», - NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանին որակազրկել են մրցագորգից դուրս գալու համար և զրկվել արծաթե մեդալից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: