Իրաքյան Քրդստանի անկախության հարցը կրկին կիզակետում է
Իրաքի քրդական ինքնավարությունը հայտարարել է 2017 թվականի սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու իր որոշման մասին: Բաղդադի կենտրոնական կառավարությունից անկախանալու գաղափարն ակտիվորեն շրջանառվում է դեռևս 2014 թվականից՝ կառավարության և Էրբիլի միջև շարունակվող տարաձայնությունների (էներգետիկ անջատ պայմանագրեր, Իրաքի բյուջեի բաշխում, քրդական զինված ստորաբաժանումների ֆինանսավորում, տարածքային վեճեր և այլն) համատեքստում: Այսօր վերոնշյալ խնդիրներին գումարվել է նաև տարածաշրջանային ակտիվ տարաբնույթ զարգացումների փաստը, և Էրբիլում, հավանաբար, կարծում են, որ քաղաքական դասավորությունն այս պահին ամենահարմարն է անկախության հանրաքվե անցկացնելու համար: Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները նոր աշխարհաքաղաքական պայմաններ են ստեղծել քրդերի համար (ոչ միայն Իրաքում), ովքեր ստեղծված իրավիճակը դիտարկում են իբրև անկախանալու լավ հնարավորություն:
Հիշեցնենք, որ 1991 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո Իրաքի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծվեց, որտեղ կառավարական զորքերը մտնելու իրավունք չունեին: 1991-2003 թվականների ընթացքում քրդերը փաստացի կիսաանկախ էին: Աստիճանաբար Իրաքյան Քրդստանը դուրս եկավ մեկուսացումից` առևտրատնտեսական և քաղաքական կապեր հաստատելով Միացյալ Նահանգների, եվրոպական և տարածաշրջանային բազմաթիվ երկրների հետ: Անմիջական սահման ունենալով Թուրքիայի հետ` Իրաքյան Քրդստանը մեծ թափով զարգացրեց կապերն Անկարայի հետ, հատկապես՝ նավթի մատակարարման հարցում: Այսօր Իրաքյան Քրդստանն, ամրապնդելով իր դիրքերը և օգտվելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, սկսել է գործել իբրև առանձին պետական միավորում` իր քայլերում շրջանցելով պաշտոնական Բաղդադին, իսկ քրդական զինված ստորաբաժանումները լուրջ գործոն են դարձել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:
Նախ, պետք է նկատել, որ անկախության հանրաքվե անցկացնելու հարցում Էրբիլին դեռևս չի հաջողվում համաձայնության գալ պաշտոնական Բաղդադի հետ: Չնայած վերջին շրջանում Իրաքի կառավարությունը բավականին թուլացրել է քրդական ինքնավարության նկատմամբ վերահսկողությունը՝ պայմանավորված ԻՊ դեմ պայքարով, շիաների հետ կապված ներքին խնդիրներով և այլն, միևնույն է՝ այս պահին քրդերի անկախությանը համաձայնելու հնարավորությունը մեծ չէ: Իրաքյան Քրդստանի անկախացումը նշանակում է ոչ միայն տարածքային կորուստ և անջատողականության տարածման ռիսկեր, այլ նաև ֆինանսական մեծ կորուստներ՝ հաշվի առնելով Իրաքյան Քրդստանի էներգետիկ ռեսուրսները:
Իրաքյան Քրդստանի անկախացման գաղափարն աջակցություն չի գտնում նաև ոչ միայն տարածաշրջանային երկրների (Թուրքիա, Իրան, Սիրիա), այլ նաև արևմտյան ուժերի շրջանում: Որքան էլ որ վերջին տարիներին ԱՄՆ-ը և եվրոպական երկրները շարունակաբար խորացնում են համագործակցությունն (Բաղդադից անջատ) Իրաքյան Քրդստանի հետ, այդ թվում նաև ռազմական ոլորտում՝ կարևորելով ահաբեկչության դեմ պայքարում քրդերի հետ համագործակցելու անհրաժեշտությունը և Իրաքյան Քրդստանի հսկայական էներգետիկ ռեսուրսները, այնուամենայնիվ, անկախ քրդական պետության ստեղծումը, համենայն դեպս այս պահին, նրանց ծրագրերում ակնհայտորեն չկա: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրն իր դրդապատճառներն ունի: Եթե Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պարագայում դա պայմանավորված է սեփական երկրում քրդերի անկախացման նկրտումները զսպելու ցանկությամբ, ապա արևմտյան ուժերի համար Իրաքի՝ որպես մեկ ամբողջական միավորի պահպանումն այս պահին առաջնային է համարվում՝ հաշվի առնելով Իրաքի մասնատումից բխող վտանգները առանց այն էլ պայթյունավտանգ այս իրավիճակում: Թերևս բացառություն է կազմում Իսրայելը, որտեղ բավական ոգևորված են Իրաքյան Քրդստանի անկախացման գաղափարով՝ դիտարկելով այն որպես բավական կարևոր մուսուլմանական ուժ, որի հետ համագործակցությունը կծառայի Իսրայելի շահերին:
Արտաքին աջակցության բացակայության պայմաններում բավական հետաքրքրական է հանրաքվեի անցկացումը դիտարկել Իրաքյան Քրդստանի ներսում տիրող իրավիճակի և պաշտոնական Բաղդադի հետ Էրբիլի ներկա հարաբերությունների համատեքստում: Իրաքյան Քրդստանի ներսում լուրջ ճգնաժամ է տիրում նախագահ Մասուդ Բարզանիի անձի շուրջ: Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, իսկ նոր նախագահի ընտրություններ այդպես էլ չեն նշանակվում: Եվ Բարզանին ու նրա կողմնակիցներն այս ֆոնին հետևողականորեն շրջանառում են անկախության հանրաքվեի անցկացումը՝ Բարզանիի պաշտոնավարումը ներկայացնելով որպես դրա համար անհրաժեշտ պայման: Թերևս պատահական չէ, որ սեպտեմբերի 25-ին հանրաքվե անցկացնելու որոշմանը Իրաքյան Քրդստանի ոչ բոլոր քաղաքական ուժերն են կողմ՝ պնդելով, որ հանրաքվեի գաղափարը շրջանառվում է միայն Բարզանիի կուսակցության դիրքերն ամրապնդելու համար:
Մյուս կողմից, ԻՊ-ից Քիրքուկի և նավթով հարուստ մի շարք այլ շրջանների ազատագրման (գերազանցապես քրդական ուժերի կողմից) ֆոնին լրջորեն սրվել են Բաղդադի և Էրբիլի հարաբերությունները: Քրդական ինքնավարությունը նավթով հարուստ այս շրջաններն իրենն է համարում՝ նախատեսելով անկախության հանրաքվե անցկացնել նաև այս շրջաններում, մինչդեռ Իրաքի կառավարությունը մտադիր չէ հրաժարվել այս կարևոր շրջաններից: Եվ չի բացառվում, որ անկախության հանրաքվեի շրջանառմամբ Էրբիլը նպատակ է հետապնդում դիվիդենտներ շահել Բաղդադի հետ այս կարևոր հարցի շուրջ բանակցություններում, և որոշակի փոխզիջման արդյունքում (իսկ Իրաքում տիրող դժվարին պայմանների ֆոնին չենք կարող բացառել, որ Հեյդար Աբադիի կառավարությունը գնա նման փոխզիջման) հանրաքվեն հերթական անգամ կարող է հետաձգվել:
Հասկանալի է, որ անկախության հանրաքվեի անցկացման կամ առավել ևս դրա արդյունքների ճանաչման ճանապարհին բազմաթիվ խնդիրներ կան. Էրբիլը պետք է կարգավորի իր ներքին ճգնաժամը, համաձայնության եզրեր գտնի Բաղդադի հետ և ստանա տարածաշրջանային և միջազգային ուժերի աջակցությունը: Իրաքի ներսում և ողջ տարածաշրջանում տիրող ընդհանուր անկայունության և խաչաձևված հարաբերությունների պայմաններում սա հեշտ չի լինելու:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիա vs Սիրիա. ո՞ւմ օգտին կզինաթափվեն Սիրիայի քրդերը Սիրիական հակամարտության վերջնական կարգավորման վրա քրդերի այս ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ:
- Բաղդադը «սահմանափակում» է Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը Բաղդադը վճռական է տրամադրված վերականգնելու քրդական ինքնավարության նկատմամբ ունեցած վերահսկողության լծակները,...
- Բավական է ձևացնել, թե Թուրքիան ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են. The National Interest Անկարան մնում է ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ԱՄՆ-ի օդուժը մնում է Ինջիրլիքի օդակայանում, սակայն ուրիշ քիչ բան է կապում երկու...
- «Ձիթենու ճյուղ». միջազգային հանրության մտահոգության պատճառով Թուրքիան չի վերանայի իր քաղաքականությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող...
- «Ձիթենու ճյուղ». շահում են բոլորը... բացի` քրդերից Սիրիան ահաբեկիչներից մաքրելու գործընթացում ունեցած ներդրումն, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դաշնակցությունն որոշակի ակնկալիքներ...
այլ նյութեր այս թեմայով
- Իրանը ցանկանում է ուժեղացնել պաշտպանական համագործակցությունը Իրաքի հետ Իրաքյան կողմն իր հերթին նշել է, որ «անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ համագործակցությունը...
- Իրաքի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների միության պատվիրակությունը խորհրդարանում է Իրաքի խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ 2014 թ. Իրաքի տարածքում ահաբեկչական...
- Իրաքում ձերբակալել են ալ-Բաղդադիի հավանական իրավահաջորդին Քարդաշը ահաբեկիչների ամերիկյան ցուցակում է 2015 թվականից: ԱՄՆ-ը նրա համար հայտարարել էր 5 մլն դոլար պարգևատրում:
- Իրաքը կորոնովիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը Իրաքյան ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքներն Իրան: Իրանի հետ սահմանին հսկողությունը խստացնելու մասին...
- Բաղդադում ցույց է անցկացվում ամերիկյան ներկայության դեմ Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ի արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ քվեարկել է երկրի տարածքից օտարերկրյա...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ