ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ

vestnikkavkaza.net

Ադրբեջանի զինված ուժերն այսօր լայնածավալ զորավարժություններ են սկսել, որոնց մասնակցում են 23 հազար զինծառայող, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը։

Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 24-ը։

Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նշվում է.

«Համաձայն նախագահ Իլհամ Ալիևի հաստատած պլանի՝ սկսած հունիսի 19-ից կանցկացվեն լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ զորքերի մարտական պատրաստության, ուժերի և միջոցների կառավարման կազմակերպման, մարտականին մոտ պայմաններում նրանց փոխգործակցության ստուգման նպատակով»։

Զորավարժություններում կներգրավվի 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 180 հրթիռա-հրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 30 միավոր մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: