ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրիս Յանկու Օսիկյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Armnoc.am

Օգոստոսին մեկնարկող բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականի կազմը կհամալրի Քրիս Յանկու Օսիկյանը: Հայ բասկետբոլիստը հանդես է գալիս թուրքական «Սակարյա» թիմում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրին, որ հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը երկար ժամանակ հետևում էր Օսիկյանի խաղին: Բավցևիչը մեծ ցանկություն ուներ նրան տեսնել ազգային թիմի կազմում:

22-ամյա բասկետբոլիստը ծնվել է Թուրքիայում, իսկ նրա ընտանիքը որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: 193սմ հասակ ունեցող պաշտպանը հաջողությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների ուսանողական լիգաներում, իսկ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Սակարյա»:

Առաջիկայում ևս մի քանի համալրումներ են սպասվում մեր հավաքականի կազմում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: