ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ հայ ազգին. Հովհաննես Բաչկով

Armnoc.am

Խարկովում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ), վերադառնալով հայրենիք, հարցազրույց տվեց ՀԱՕԿ լրատվականին.

- Հովհաննես, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես:

- Անկեղծ ասած, ինքս էլ մինչեւ վերջ չեմ գիտակցում` ինչ եմ արել: Մեծ ուրախություն եմ զգում: Այս Եվրոպայի առաջնությունն ինձ համար չորրորդն էր: Վաղուց էի ձգտում հաղթանակի, բայց տարբեր պատճառներով չէր հաջողվում: Այս հաջողությունը իմ` մարզիչների հետ կատարած մեծ եւ քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

- Ամենաբարդը անգլիացու հետ եզրափակիչ մենամա՞րտն էր:

- Բոլոր մենամարտերն էլ հեշտ չէին, եւ ես հատուկ որեւէ մեկը չեմ առանձնացնի: Լյուկ Մակորմեկը լավ բնռցքամարտիկ է: Նրա հետ առաջին անգամ էի հանդիպում: Սակայն, Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած 2016 թվականի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթել էի նրա երկվորյակ եղբորը, որը հետագայում մեկ քաշային կարգ վեր բարձրացավ:

- Այնուամենայնիվ, ինչպե՞ս ընթացավ քո «ոսկե» պայքարը:

- Առաջին ռաունդում դժվար էր, քանի որ ընտրած մարտավարությունը չէր անցնում: Սակայն, երկրորդ եւ երրորդ ռաունդներում ինձ հաջողվեց փոխել պայքարի ընթացքը եւ հասնել վաստակած հաղթանակին: Դա անգամ մրցակցի եւ նրա մարզչական շտաբի արձագանքից էր երեւում, բայց ես, մինչեւ վերջին պահը մրցավարների կողմից ինչ-որ «անակնկալի» էի սպասում:

- Անհաջող առաջին ռաունդից հետո մարզիչներն ի՞նչ ասացին քեզ:

- Դավիթ Թորոսյանն անհրաժեշտ ճշգրտումներն արեց եւ նաեւ ասաց. «Նա քոնն է: Նվագիր դուդուկդ եւ նա թող պարի»: Ինչպես կարող էի պարտվել նման խոսքերից հետո (ծիծաղում է):

- Ինչ որ մեկին նվիրեցի՞ր հաղթանակդ:

- Իմ բոլոր հաղթանակները ես միշտ նվիրում եմ հայ ազգին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: