ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բնապատկերների հետ միախառնված կենդանիների աներևակայելի դիմանկարներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Boredpanda.com

Բրիտանացի նկարչուհի Ֆեյ Հալիդեյը կենդանիների չափազանց բարդ և աներևակայելի դիմանկարներ է հեղինակում՝ ընդգծելով նրանց բացառիկությունը: Նա նկարում է կենդանիներին, ապա լուսանկարում դիմանկարը տարբեր բնապատկերների ֆոնին: Այս նպատակով նա ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ որպես ֆոն օգտագործելով տարբեր տեսարժան վայրեր:

Վարպետի նախագիծը ստացել է Haathi անվանումը, ինչը հինդի լեզվով նշանակում է «փիղ»: Ինչպես փոխանցում է Bored Panda-ն  գաղափարը Հալիդեյի մոտ ծագել է հնդկական Ջայպուր քաղաքի Փղերի փառատոնին մասնակցելուց հետո, որտեղ հսկայական փղերը ներկվում են զանազան նախշերով:  Այդ նույն հրաշալի նախշերն այժմ Հալիդեյի նկարների հիմքն են, որոնք տարբեր կենդանիներին վերածում են հիպնոզացնող, հեքիաթային  էակների: 

Նախագծի շրջանակներում Հալիդեյը եղել է մի շարք արևադարձային երկրներում: Նկարչուհու Instagram-ի էջում վերջին հրապարակումների համաձայն՝ այժմ նա գտնվում է Սեյշելյան կղզիներում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: