Արիս Գեորգոպոլոս. DUP-ին կողմ է Բրեքզիթի ավելի ճկուն և մեղմ տարբերակին (ԲԱՑԱՌԻԿ)
«Արմեդիա» ՏՎԳ–ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Նոթինգեմի համալսարանի Եվրոպական և հանրային իրավունքի դասախոս, դոկտոր Արիս Գեորգոպոլոսի հետ՝ Բրեքզիթի շուրջ բանակցությունների վերաբերյալ:
- Ինչպե՞ս եք գնահատում Բրեքզիթի շուրջ բանակցությունների ընթացքը:
- Բրեքզիթի գործընթացը նոր է սկսվել: Եվ ես այդ գործընթացում որևէ զարմանալի բան չեմ տեսել: Տոնայնության ընտրությունը հիշեցում է, որ սա բանակցություն է, որի մեջ ներգրավված կողմերը փորձում են հասնել իրենց համար հնարավոր լավագույն գործարքին: Այնպես որ, դեռևս անակնկալներ չկան:
- Որո՞նք էին ամենակարևոր հարցերը, որ մինչ այժմ քննարկվել են:
- Առաջնահերթ խնդիրները կապված են Բրեքզիթից հետո Մեծ Բրիտանիայում ԵՄ քաղաքացիների, ինչպես նաև ԵՄ մյուս անդամ երկրներում բրիտանացիների կարգավիճակի հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրանց իրավունքներին և իրավական կարգավիճակին: Եվրամիությունն արդեն որոշ առաջարկներ է ներկայացրել և վերջին շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայի կառավարությունն իր հերթին հանձնել է սեփական առաջարկները: Երկուշաբթի օրը նրանք հրապարակեցին 15-16 էջանոց փաստաթղթեր, որտեղ փորձում են բացատրել, թե կոնկրետ ինչ առաջարկներ են դրանք: Ինչպես արդեն նշեցի, սա դեռ նախնական փուլն է: Կան բազմաթիվ չքննարկված հարցեր, և ես վստահ եմ, որ հաջորդ շաբաթվա ընթացքում մի փոքր ավելի պարզություն կտեսնենք:
- Պահպանողական կուսակցությունը և DUP-ը ձևավորեցին կոալիցիա: Արդյո՞ք սա ազդեցություն կունենա Բրեքզիթի բանակցությունների վրա և եթե այո, ապա ինչպե՞ս:
- Առաջին հերթին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն, իրոք, անակնկալ էին: Ընդհանուր նախընտրական քարոզարշավի սկզբում նման արդյունք շատ քիչ մարդիկ էին սպասում:
Պահպանողականները ձևավորեցին կոալիցիա, թեև այս կոալիցիան իրականում ուժեղ չէ այն իմաստով, որ DUP-ը Կառավարությանում մասնակցություն չունի: DUP-ը պարզապես այնտեղ է, որպեսզի աջակցի կառավարությանը՝ խորհրդարանում տարբեր օրենսդրական ակտեր ընդունելու համար:
Կարծում եմ, որ կոալիցիան ազդեցություն կունենա Բրեքզիթի բանակցությունների վրա հետևյալ կերպ: Չնայած DUP-ին աջակցեց «հեռանալու» քարոզարշավին, նրանք չեն աջակցում «կոշտ» Բրեքզիթին: Նրանք կողմ են Բրեքզիթի ավելի ճկուն և մեղմ տարբերակին, քանի որ Հյուսիսային Իռլանդիայում առկա է Իռլանդիայի Հանրապետության հետ սահմանի հարցը, ինչն այժմ պայմանական հասկացություն է: Եթե լինի «կոշտ» Բրեքզիթ, որը ներառի Մաքսային միությունից դուրս գալու հարցը, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է իրական սահմաններից խուսափել: Խնդիրն այն է, որ դա հակասում է Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հանրապետության համայնքների միջև տարբեր համաձայնություններին: Ահա թե ինչու, թեև նրանք աջակցում են «հեռանալուն», միաժամանակ կողմ են «մեղմ» Բրեքզիթին: Կարծում եմ, որ DUP-ը բանակցություններին կներկայացնի իր սեփական շահերն ու հետաքրքրությունները, և եթե կառավարության առաջարկները լինեն դրանց շրջանակներում, ապա DUP-ը կաջակցի դրանց:
- Ինչպիսի՞ն է հանրային տրամադրությունը Բրեքզիթի շուրջ: Հանրաքվեից հետո զգացե՞լ եք որևէ փոփոխություն:
- Դժվար է ասել, թեև կարծում եմ, որ տրամադրության որոշակի փոփոխություն կա այն իմաստով, որ ընտրություններից հետո ի հայտ եկած որոշ հարցեր չէին ընդգրկվում «ԵՄ-ից հեռանալու» քաղաքականության, ինչպեսն նաև այն քարոզարշավի մեջ, որը պահպանողականները վարում էին դեռևս մեկ տարի առաջ:
Մյուս հարցն այն է, որ հնարավոր է մարդիկ փոխեն իրենց միտքը, քանի դեռ շարունակվում են բանակցությունները, և քանի դեռ վերջնական գործարքը դառնում է առավել բացահայտ, իսկ դրա հետևանքներն ու ազդեցությունն ավելի շոշափելի:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ