ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արիս Գեորգոպոլոս. DUP-ին կողմ է Բրեքզիթի ավելի ճկուն և մեղմ տարբերակին (ԲԱՑԱՌԻԿ)

 

 «Արմեդիա» ՏՎԳ–ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Նոթինգեմի համալսարանի Եվրոպական և հանրային իրավունքի դասախոս, դոկտոր Արիս Գեորգոպոլոսի հետ՝  Բրեքզիթի շուրջ բանակցությունների վերաբերյալ:

 

- Ինչպե՞ս եք գնահատում Բրեքզիթի շուրջ բանակցությունների ընթացքը:

- Բրեքզիթի գործընթացը նոր է սկսվել: Եվ ես այդ գործընթացում որևէ զարմանալի բան չեմ տեսել: Տոնայնության ընտրությունը հիշեցում է, որ սա բանակցություն է, որի մեջ ներգրավված կողմերը փորձում են հասնել իրենց համար  հնարավոր լավագույն գործարքին: Այնպես որ, դեռևս անակնկալներ չկան:

-  Որո՞նք էին ամենակարևոր հարցերը, որ մինչ այժմ քննարկվել են:

- Առաջնահերթ խնդիրները կապված են Բրեքզիթից հետո Մեծ Բրիտանիայում ԵՄ քաղաքացիների, ինչպես նաև ԵՄ մյուս անդամ երկրներում բրիտանացիների կարգավիճակի հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրանց իրավունքներին և իրավական կարգավիճակին: Եվրամիությունն արդեն որոշ առաջարկներ է ներկայացրել և վերջին շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայի կառավարությունն իր հերթին հանձնել է սեփական առաջարկները: Երկուշաբթի օրը նրանք հրապարակեցին 15-16 էջանոց փաստաթղթեր, որտեղ փորձում են բացատրել, թե կոնկրետ ինչ առաջարկներ են դրանք: Ինչպես արդեն նշեցի, սա դեռ նախնական փուլն է: Կան բազմաթիվ չքննարկված հարցեր, և ես վստահ եմ, որ հաջորդ շաբաթվա ընթացքում մի փոքր ավելի պարզություն կտեսնենք:

 

- Պահպանողական  կուսակցությունը և DUP-ը ձևավորեցին կոալիցիա: Արդյո՞ք սա ազդեցություն կունենա Բրեքզիթի բանակցությունների վրա և եթե այո, ապա ինչպե՞ս:

- Առաջին հերթին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն, իրոք, անակնկալ էին: Ընդհանուր նախընտրական քարոզարշավի սկզբում նման արդյունք շատ քիչ մարդիկ էին սպասում:

Պահպանողականները ձևավորեցին կոալիցիա, թեև այս կոալիցիան իրականում ուժեղ չէ այն իմաստով, որ DUP-ը Կառավարությանում մասնակցություն չունի:  DUP-ը  պարզապես այնտեղ է, որպեսզի աջակցի կառավարությանը՝ խորհրդարանում տարբեր օրենսդրական ակտեր ընդունելու համար:

Կարծում եմ, որ կոալիցիան ազդեցություն կունենա Բրեքզիթի բանակցությունների վրա հետևյալ կերպ: Չնայած DUP-ին աջակցեց «հեռանալու» քարոզարշավին, նրանք չեն աջակցում «կոշտ» Բրեքզիթին: Նրանք կողմ են Բրեքզիթի ավելի ճկուն և մեղմ տարբերակին, քանի որ Հյուսիսային Իռլանդիայում առկա է Իռլանդիայի Հանրապետության հետ սահմանի հարցը, ինչն այժմ պայմանական հասկացություն է: Եթե լինի «կոշտ» Բրեքզիթ, որը ներառի Մաքսային միությունից դուրս գալու հարցը, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է իրական սահմաններից խուսափել: Խնդիրն այն է, որ դա հակասում է Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հանրապետության համայնքների միջև տարբեր համաձայնություններին: Ահա թե ինչու, թեև նրանք աջակցում են «հեռանալուն», միաժամանակ կողմ են «մեղմ» Բրեքզիթին: Կարծում եմ, որ DUP-ը բանակցություններին կներկայացնի իր սեփական շահերն ու հետաքրքրությունները, և եթե կառավարության առաջարկները լինեն դրանց շրջանակներում, ապա DUP-ը կաջակցի դրանց: 


- Ինչպիսի՞ն է հանրային տրամադրությունը Բրեքզիթի շուրջ: Հանրաքվեից հետո զգացե՞լ եք որևէ փոփոխություն:

- Դժվար է ասել, թեև կարծում եմ, որ տրամադրության որոշակի փոփոխություն կա այն իմաստով, որ ընտրություններից հետո ի հայտ եկած որոշ հարցեր չէին ընդգրկվում «ԵՄ-ից հեռանալու» քաղաքականության, ինչպեսն նաև այն քարոզարշավի մեջ, որը պահպանողականները վարում էին դեռևս մեկ տարի առաջ:

Մյուս հարցն այն է, որ հնարավոր է մարդիկ փոխեն իրենց միտքը, քանի դեռ շարունակվում են բանակցությունները, և քանի դեռ վերջնական գործարքը դառնում է առավել բացահայտ, իսկ դրա հետևանքներն ու ազդեցությունն ավելի շոշափելի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.11.2024
       
    29.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: