ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հերթական առևտրային արտոնությունների տրամադրումն Ուկրաինային ԵՄ հատուկ վերաբերմունքի մասին է խոսում

Օրեր առաջ հաստատվեց երեք տարի ժամկետով Ուկրաինային առևտրային նոր արտոնություններ տրամադրելու վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումը:

Եվրախորհրդարանի կողմից նման որոշումը տրամաբանական շարունակությունն է ԵՄ –Ուկրաինա ասոցացման համաձայնագրի իրականացման, որի հաստատումը տեղի ունեցավ սույն թվականի մայիսի երեսունին՝ Նիդեռլանդների Վերին պալատի կողմից համաձայնությունից հետո (2016 թ. կեսին Նիդեռլանդները միակ երկիրն էր, որը դեմ էր հանդես գալիս ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի կայացմանը):

Մինչ ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելը, Եվրամիությունը երեք տարի ժամկետով Ուկրաինայի համար արտահանման զրոյական տուրքերով առևտրային արտոնություններ սահմանեց որոշակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ: Առևտրային արտոնությունների քվոտալ սահմանափակությունը պայմանավորված էր ուկրաինական արտադրանքի մոտ մի շարք եվրոպական ստանդարտների բացակայությամբ, այդ թվում՝ սանիտար և ֆիտոսանիտար համարժեքությունը:

Եվրախորհրդարանի կողմից առևտրային արտոնությունների քվոտաների ընդլայնման մասին, այդ թվում՝ ԵՄ-ից Ուկրաինա առանց մաքսատուրքերի ներկրման մասով, հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է տնտեսական բարեփոխումների ոլորտում Ուկրաինայի կողմից գործադրված ջանքերով: Սա տեղիք է ենթադրելու, որ որոշակի աշխատանք՝ արտադրանքի ստանդարտիզացիայի մասով, արվել է: Սակայն, մյուս կողմից, ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո ԵՄ մոտ ակնհայտ է Ուկրաինայի համար դեպի եվրոպական շուկաներ բաց դռների քաղաքականությունը: Թերևս դրա մասին է վկայում Եվրախորհրդարանի պաշտոնական հայտարարության մեջ նշված կետը, համաձայն որի, ԵՄ շարունակում է Ուկրաինայի քաղաքական և տնտեսական հովանավորչությունը: Այս իմաստով Եվրամիության դիրքորոշումը հստակ է:

Ինչ վերաբերում է կոնկրետ առևտրային վերջին արտոնություններին, ապա դրանք առավել որոշիչ ու օգտակար են Ուկրաինայի համար, քան Եվրամիության: Մասնավորապես, տարբեր փորձագիտական գնահատականներով, նախորդ արտոնություններով սահմանված քվոտաները՝ առանց մաքսատուրքերի ապրանքաշրջանառության, Ուկրաինան արդեն սպառել էր, ուստի նոր քվոտաներն ապահովում են արտոնությունների շարունակականությունը: Ինչ վերաբերում է Եվրամիությանն, ապա կարճաժամկետ մոտեցմամբ, Եվրամիությունը տուժողի դերում է ՝ ի դեմս այլևս չվճարվող մաքսատուրքերի, երկարաժամկետ առումով եվրոպական շուկայի ընդլայնման հերթական գործիքն է, որի անընդհատ կիրառողն է Եվրամիությունը:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: