ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիական խոշոր ընկերությունները հետաքրքրված հայաստանյան շուկայով. դեսպան

aysor.am

Չնայած Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական համագործակցության բարձր մակարդակին՝ տնտեսական համագործակցությունը չի գոհացնում: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի կարծիքով նման իրավիճակը  պայմանավորվորված է, որ արևմտաեվրոպական երկրները այդքան էլ ծանոթ չեն հայաստանյան շուկային:

Դեսպանը միևնույն ժամանակ նշել է, որ վերջին տարիներին որոշակի դրական միտումներ կան այս ուղղությամբ: «Ֆրանսիական խոշոր ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում հայաստանյան շուկայով, ինչը պայմանավորված է ինչպես իրանական շուկայում, այնպես է ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ ռուսական, կենտրոնասիական հսկայական շուկայում ներգրավվածության հեռանկարով», - այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է դեսպանը: Շարպանտիեի կարծիքով ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը հայկական շուկայով պայմանավորված է նաև այն արձագանքով, որը նրանք ստանում են Հայաստանում արդեն երկար տարիներ գործող ֆրանսիական ընկերություններից:

Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 50 մլն եվրո: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 9%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    29 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: