ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ուղենշում է Եվրամիության հետ տնտեսական առաջիկա համագործակցության ոլորտները

Օրեր առաջ Քիշնևում կայացավ ԱլԳ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին ներկա էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է այն ոլորտները, որոնցում Հայաստանը ոչ հեռու ապագայում համագործակցություն  կարող է զարգացնել Եվրամիության հետ:

Մասնավորապես, նախարարը նշել է գործընկեր երկրներում տեղական արժույթով Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորման, ռոումինգի սակագների հարմոնիզացիայի, Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի հետ կապված հարցերն ապագա համագործակցության օրակարգ բերելու կարևորությունը:

Ըստ էության, Նալբանդյանի այս ելույթը, ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի՝ աշնանը նախատեսվող ստորագրմանն ընդառաջ, տնտեսական ոլորտում ԵՄ հետ համագործակցության հայկական կողմի տեսլականի պաշտոնական հստակեցման քայլ է։ Փաստացի, հայտնի են դառնում Հայաստանի համար գերակա ոլորտները, որոնց շուրջ համագործակցության հարցում Հայաստանը կարող է նախաձեռնողականություն ցուցաբերել։

Ինչ վերաբերում է համագործակցության հեռանկարային ոլորտներին, ապա դրանք բավական բազմազան են, քանի որ խոսքը վերաբերում է միաժամանակ և՛ նորարությունների ֆինանսավորմանը, և՛ փոքր ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ջանքերին, և՛ առանձին գործնական հարցերին, ինչպիսին է, օրինակ, ռոումինգի սակագների վերանայումը: 

Ինչ վերաբերում է Տրանս-Եվրոպական տնտեսական ցանցին (TEN-T), ապա խոսքը վերաբերում է եվրոպական տրանսպորտային ցանցն Արևելյան գործընկերության երկրների համար ընդլայնելուն, ինչը կզարգացնի, մի կողմից, ԱլԳ անդամ երկրների միջև, մյուս կողմից, Եվրամիության հետ նրանցից յուրաքանչյուրի տնտեսական կապերը:

Ամփոփելով կարող ենք ասել, որ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության տնտեսական ասպեկտներն, առնվազն  առաջիկայի համար ուղենշված են: Առավել ևս, եթե հաշվի առնենք վիզաների ազատականացման հնարավորությունը, ինչի շուրջ ենթադրաբար շուտով կողմերը կսկսեն բանակցել, ապա այդ ուղղություններով համագործակցությունը կարող է սպասվածից նույնիսկ ավելի արդյունավետ լինել։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: