Հպարտությամբ ու մի քիչ էլ թախիծով սպիտակցիները նշում են իրենց քաղաքի օրը
Հուլիսի 15-ը սպիտակցիների համար տոն է: Արդեն 15 տարի է, ինչ քաղաքում տոնում են Սպիտակի օրը` լի բազում պայծառ հիշողություններով, միևնույն ժամանակ մի քիչ էլ թախիծով:
Չէ՞ որ օրվա ընտրությունը պատահական չէ: Հուլիսի 15-ը Սպիտակի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Ավետիսյանի ծննդյան օրն է։ Մարդ, ով իր ապրած տարիները նվիրեց հարազատ քաղաքի՝ 1988թ-ի երկրաշարժից գրեթե ամբողջովին ավերված Սպիտակի վերակառուցմանն ու զարգացմանը:
«Ինչ էլ ասես, քիչ է: Եզակի էր, ընտրյալ էր, մեզ համար էր, բոլորինն էր…»: Այսպես, հուզմունքը հազիվ զսպելով, խոսում են սպիտակցներն իրենց նախկին քաղաքապետի մասին, ով 1996թ-ին ընտրվեց Սպիտակի քաղաքապետ 98% ձայներով: Քվեներ, որոնք մարդիկ տվեցին առանց երկմտելու ու առանց թերահավատության, որովհետև վստահում էին, գիտեին քաղաքի նվիրյալին:
Սուրեն Ավետիսյանի քաղաքապետ եղած տարիներին (1996-1999) կատարվել է այսօրվա քաղաքի կառուցապատման 30-40%-ը: Ջիմ Թորոսյանի նախագծերով այդ տարիներին Սպիտակում կառուցվեցին բնակարաններ, դպրոցներ, երաժշտական դպրոց, մեկ տարվա մեջ կառուցվեց սբ. Հարություն եկեղեցին: Կառուցվեց ու մեծ հանդիսավորությամբ բացվեց մշակույթի պալատը, ամբողջովին վերակառուցվեց քաղաքի զբոսայգին: Սկսեց, սակայն չհասցրեց ավարտել կենտրոնական հրապարակի համալիրի շինարարությունը և բազում այլ նախագծեր…
«Մեր տունը պիտի մեր ձեռքով շինենք». այսպես էր մտածում, ինչպես համաքաղաքացիներն էին նրան անվանում, «Սուրեն շինարարը»: Փլատակների տակ հայտնված հայրենի քաղաք, հուսահատ ու թախիծով լցված համաքաղաքացիներ. այս ամենը մեծ ցավ էր պատճառում Սուրենին: Ու նա որոշեց. պետք է փլատակներից վեր հանել քաղաքը, մարդկանց դեմքին վերադարձնել ժպիտը, քաղաքի փողոցները լցնել մանկան ճիչերով… Այդպես էլ արեց:
«Դուք սպիտակցուն վերադարձրիք ժպիտն ու հավատը, կասկած չհարուցեց նրա ապագայի նկատմամբ ձեր դրսևորած կամքն ու ձեռներեցությունը», - ինչպես նշվում է Սուրեն Ավետիսյանի մասին գրված «Գործս մնա հիշատակող…» գրքում, այս մասին Սպիտակ կատարած այցելություններից մեկի ժամանակ ասել է այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Սուրենի մասին շատերն են ջերմությամբ ու ակնածանքով հիշում՝ թե՛ որպես մարդ, ընկեր, թե՛ որպես գործիչ՝ նվիրված իր քաղաքին ու հայրենիքին:
«Կոկիկ էր իր գործի մեջ ու ճշտապահ, հետևում էր գործին, դռնից դուրս հանեիր, պատուհանից ներս կմտներ գործի համար: Արդյունքի չհասներ, չէր հեռանա: Նա նպատակին չէր հասնում աղմուկի միջոցով, չէր զզվեցնում: Նրանից հորդում էին գործարար մարդու կամքն ու վճռականությունը», - Սուրեն Ավետիսյանի մասին գրքում ասել է Վլադիմիր Մովսիսյանը:
Սուրեն Ավետիսյանի քաղաքապետ եղած տարիներին Սպիտակում ներդրումներ իրականացրած Միխայիլ Բաղդասարովն էլ Սուրենին հիշում է որպես մարդու, ով խոսքից արագ անցնում էր գործի: «Սա բացառիկ երևույթ էր մեր օրերում: Նա դիմացինին անսահման հավատ ներշնչել գիտեր… Սերունդները դեռ երկար են հիշելու այս խիզախ, մեծ թռիչքների, գաղափարների տեր 36-ամյա քաղաքապետ մարդուն, որի 3 տարվա գիշերուզօր տքնաջան աշխատանքի շնորհիվ մեկը մյուսի հետևից Սպիտակում վեր էին խոյանում ճաշակով, ժամանակակից ճարտարապետությանը համապատասխան կառույցներ: Իսկ այս բոլորը դյուրին չէր»:
1999թ-ին, երբ Սուրեն Ավետիսյանն առաջադրեց պատգամավորի թեկնածություն, սպիտակցիները մտահոգված էին այդ հանգամանքով, վախենում էին կորցնել իրենց քաղաքապետին: Այս մասին տեղյակ էր նաև Սուրենը, ինչի վերաբերյալ «Երեկոյան Երևան»-ին տված հարցազրույցում ասել է. «Իմ պատգամավորական լիազորություններով և գործունեությամբ վստահ եմ, որ առաջինն օգտակար եմ լինելու իմ ժողովրդին»:
Վստահաբար, պատգամավոր Սուրեն Ավետիսյանն էլ ավելի լայն հնարավորություններ կունենար զարգացնելու իր սիրելի քաղաքը, եթե…
Հ.Գ. Սուրեն Ավետիսյանը կյանքից հեռացել է 1999թ-ի հոկտեմբերի 26-ին ավտովթարից, 36 տարեկան հասակում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 1,54 կմ/ժ