ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախնական տվյալներով Հունաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան. ԱԳՆ

AP Photo / Sander van Deventer

Ըստ Հունաստանում ՀՀ դեսպանատան նախնական տվյալների՝ Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ թվիթերյան էջից:  

«Ըստ @armembgr-ի (Հունաստանում ՀՀ դեսպանատուն) նախնական տվյալների Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան», – ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։

Էգեյան ծովում՝ Թուրքիայի և Հունաստանի ափերին մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Հիմնական հարվածը ստացել են թուրքական զբոսաշրջային Բոդրում քաղաքը և հունական Կոս կղզին: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.7 բալ: Նախնական տվյալներով՝ Կոս կղզում մահացել է երկու մարդ, տուժել են 120-ը: Թուրքական Բոդրումում տուժածների թիվը հասնում է 70-ի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    12 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: