ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում ականազերծման աշխատանքներին ակտիվ մասնակցում են նաև կանայք

Artsakhpress

«Halo Trust» բրիտանական կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքներ է կատարում 2000 թվականից ի վեր: Այստեղ աշխատում են նաև կին-սակրավորներ:

«Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախում կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Աշ Բոդին հայտնել է , որ ամեն տարի ունեցել են ավելի քան 100 աշխատող, սակայն ընթացիկ տարում աշխատողների թիվը հասցվել է 210-ի:

«Առաջին խումբը ստեղծվել է 2015 թվականին Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղից: Այժմ կա երեք այդպիսի խումբ, որտեղ կանանց թիվը գերակշռում է, և կփորձեն մինչև մյուս տարվա վերջը նրանց թիվը ավելացնել»,- ասել է Ա. Բոդին:

Այն հարցին, թե ինչ սկզբունքով են աշխատանքի վերցնում կազմակերպությունում, Բոդին նշեց, որ «Halo Trust»-ում աշխատելու համար պետք է անցնել 5 շաբաթյա փորձաշրջան: Առաջին չորս շաբաթվա ընթացքում ծրագրում ընդգրկված է թեորիայի, պրակտիկայի ականազերծման ուսուցում, իսկ հինգերորդ շաբաթը՝ առաջին բուժօգնության: Ամեն փուլից հետո մասնակիցները հանձնում են քննություն, և այդ ընթացքում որոշում աշխատանքը նպատակահարմա՞ր է, թե՝ ոչ:

 

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: