ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում շաքարախտի դեմ պայքարելու բնական աղբյուր է հայտնաբերվել

© FB / Jambuli Miqeladze

Վրաստանի Շուխայի –Խուլո վարչական միավորի Բուտուրաուլի գյուղում  (Աջարիա)  հայտնաբերվել է յուրահատուկ ջրով բնական աղբյուր, որը կարող է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, վստահեցնում է շրջանային վարչակազմի ղեկավար Ամիրան Մախաջաձեն:

Մախաջաձեն պատահաբար հայտնաբերել է աղբյուրը, երբ հանձնարարել է կտրել գյուղի անտառում եղած ոչ պետքական ծառերը:

Առաջինը Մախաջաձեն է որոշել ջուրը փորձել: Նրա խոսքով ջուրը համեղ է եղել, սակայն մի փոքր մածուցիկ: Որոշ ժամանակ անց շաքարային դիաբետով հիվանդ Մախաջաձեն սկսել է թեթևություն զգալ:

Արյան մեջ շաքարի մակարդակը չափելով` պարզվել է, որ այն նորմայի մեջ է: Այնուհետև նա որոշել է ջուրը տալ դիաբետից տառապող այլ մարդկանց նույնպես: Ջուրը նույն կերպ է գործել նրանց վրա. արյան մեջ  շաքարի մակարդակը նվազել է:

Մախաջաձեն տեղեկացրել է համապատասխան ծառայություններին և մասնագետներին աղբյուրի մասին, ինչպես նաև ջուրը  լաբորատորիա է հանձնել: Ուսումնասիրությունը երկար ժամանակ  կպահանջի: Մախաջաձեն հուսով է, որ լաբորատորիան դրական եզրակացություն կտա:

«Կան մարդիկ, ովքեր այս ջուրը խմելուց հետո հրաժարվել են ինսուլինից: Այն իջեցրել է  արյան մեջ շաքարի մակարդակը: Եղել են դեպքեր, երբ ջուրը խմելուց հետո որոշ մարդկանց մոտ այնքան է իջել արյան մեջ շաքարի մակարդակը, որ վերջիններս կորցրել են  գիտակցությունը: Դիաբետիկները շատ գոհ են այս ջրից », -  «Sputnik Грузия»-ին է հայտնել Մախաջաձեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: